ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-027-26.02.2019-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-0271 -26.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրի եւ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «լրացնել» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նոր» բառը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
3.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ Նախագծի 3-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը :
4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «ՀՀ» հապավումը առաջարկում ենք բացել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին եւ Նախագծի 4-րդ հոդվածին:
5.Նախագծի 2-րդ հոդվածի «Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման մարմինը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանպետական կառավարման համակարգի մարմինը » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքները:
6. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով սահմանվում է, թե ի ՞ նչ պահանջների պետք է բավարարեն հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները: Այդ կապակցությամբ նշենք, որ Օրենքի վերը նշված հոդվածի 3-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում են սահմանել որոշակի պայմաններ, որոնց դեպքում նրանք չեն կարող դիմել հավաստագրման համար: Սակայն, 6-րդ եւ 8-րդ կետերի բովանդակությունից պարզ չէ, թե այդ «նախորդ երեք տարվա ընթացքը» երբվանի ՞ ց է հաշվվում, հավաստագիր ստանալու համար դիմելու թե ՞ այլ պահից: Վերոգրյալից ելնելով, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդված ի 3-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետեր ը շարադրել նոր խմբագրությամբ եւ հստակեցնել ժամկետի հաշվարկման սկիզբը:
Բացի այդ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն առանձին հոդվածում շարադրելու հարցը, քանի որ այդ կետերով սահմանափակվում է տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման համար դիմելու իրավունքը,մինչդեռ հիշյալ հոդվածի վերնագրից բխում է, որ դրա կարգավորման առարկան են հանդիսանումհավաստագրվող եւ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները:
7. Նախագծի 7-րդ հոդվածում«հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
8. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է հանել, նկատի ունենալով, որ Նախագիծը Հ այաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին այլեւս հղում չի պարունակում:
9. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածի 8-րդ մասը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 31-րդ հոդվածի 7-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ եւ 5)-րդ կետերում «5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:»:
Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան
ՏԵՂԵԿԱՆՔ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-027-26.02.2019-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-0271 -26.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան