ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-044-06.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածի 8-րդ կետը եւ 18-րդ հոդվածի 3-րդ կետը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի » բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի » բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-044-06.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան