ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -051-11.03.2019- ՏՀ -011/0) եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -0511 -11.03.2019- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրի եւ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին:

2.Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, նկատի ունենալով, որ Նախագիծը «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղումչի պարունակում:

3.Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

4.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «20.1-ին հոդվածի 1-ին մասը » բառերը փոխարինել «20.1-րդ հոդվածի 1-ին կետը » բառերով, նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

5.Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Գործունեության իրականացման ծանուցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի3-րդ հոդվածին:

6.Նախագծի ուժի մեջ մտնելու հոդվածից հետո գրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ» բառերը եւ Հանրապետության նախագահի անուն ազգանունն անհրաժեշտ է հանել: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

7.««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ»բառերից հետո գրված «Ընդունված է 2019 թվականի-----ին» բառերն անհրաժեշտ է հանել:

8. Նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածում եւ 24-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել լրացումներ, մինչդեռ, Նախագիծը վերնագրված է ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ » բառը փոխարինել « ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:

9. Նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ. «Սույն պահանջը չի տարածվում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա:»: Առաջարկում ենք, Նախագծով առաջարկվող լրացման «Սույն պահանջը» բառերը փոխարինել «Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջը» բառերով, իսկ «օրենքի 22-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «սույն» բառը,այլապես պարզ չէ, թե ո ՞ ր օրենքի եւ պահանջի մասին է խոսք գնում եւ հղում կատարվում: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. հ ղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

11.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք քննարկել Փաթեթում ներառված««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու հոդվածները նոր խմբագրությամբ շարադրելու հարցը, քանի որ Փաթեթով նախատեսվում է ցեմենտի ներմուծումը սահմանել որպես ծանուցվող գործունեություն եւ գանձ ել պետական տուրք ցեմենտի ներմուծման յուրաքանչյուր տոննայի համար, այսինքն՝ սահմանվում է նոր պահանջ ցեմենտի ներմուծման դեպքում եւ անձի իրավական վիճակը վատթարացնող իրավակարգավորում: Կարծում ենք, անհրաժեշտ է նախատեսել ավելի ուշ ժամկետ, որպեսզի հասցեատերերը հնարավորություն ունենան իրենց վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջին:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                              ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -051-11.03.2019- ՏՀ -011/0) եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -0511 -11.03.2019- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                             ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան