ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-052-11.03.2019-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0521 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0522 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0523 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0524 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0525 -11.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0526 -11.03.2019-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 11-րդ եւ 29-րդ հոդվածներում:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-8-րդ հոդվածներում (այստեղ հարկ է նկատի ունենալ, որ 1-ին հոդվածի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերի մասին է խոսքը, իսկ 8-րդ հոդվածում խոսքը վերաբերում է եւ առաջին, եւ երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերին), ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (օգտագործվում է երկու անգամ), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (օգտագործվում է երկու անգամ) եւ 2-րդ հոդվածում, ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (օգտագործվում է երկու անգամ), 2-3-րդ հոդվածներում, ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (օգտագործվում է երկու անգամ), 3-րդ հոդվածի 1-2-րդ մասերում (3-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հանել «ՀՀ» հապավումը), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (օգտագործվում է երկու անգամ), 2-3-րդ հոդվածներում:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 14-րդ, 16-րդ, 26-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական նոր ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբվանից են ուժի մեջ մտնում նշված դրույթները, եւ ինչ ժամկետում պետք է ընդունվեն հիշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օգտագործվում է «կենսապարբերաշրջան» եզրույթը: Առաջարկում ենք տալ դրա սահմանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի համարները տեքստից առաջարկում ենք բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

Նույն հիմնավորմամբ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող ենթակետն էլ առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով:

6. Նախագծի 11-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է լիազոր մարմինը վերլուծության ենթարկում ՊՄԳ ծրագրի նախագիծը եւ տալիս եզրակացություն:

7. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «այլ» բառն առաջարկում ենք հանել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պետական կառավարման համակարգի մարմին չէ:

8. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «(կամ դադարեցման վտանգի)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ օրենսդրության մեջ նման իրավական ձեւակերպում գոյություն չունի:

9. Նախագծի 9-րդ գլխի վերնագրի «դրույթներ» բառն առաջարկում ենք փոխարինել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-7-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում:

11. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի «ենթակետով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-2-րդ մասերում եւ 3-րդ հոդվածի 2-րդ մասում եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-3-րդ հոդվածներում:

13. ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների վերնագրերին:

14. ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                              Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-052-11.03.2019-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0521 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0522 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0523 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0524 -11.03.2019-ՏՀ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0525 -11.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0526 -11.03.2019-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                  Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)