ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելումասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀայաստանիՀանրապետության ջ րային օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանպահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր պարբերություններով» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվիրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
2. Նախագծով առաջարկվող առաջին պարբերության վերջում «ոչնչացմանը» բառից հետո վերջակետի փոխարեն անհրաժեշտ է դնել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածը եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
3. Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը: Նույնը վերաբերվում է 3-րդ հոդվածին:
4. Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարակալումը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող ՝ Ա Ավագյան (հեռ. 011-513-650) (210)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող ՝ Ա. Ավագյանհեռ. 011-513-650(210)