ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-063-19.03.2019-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-063-19.03.2019-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                            Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)