ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում
կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-066-21.03.2019-ՏՀ-011/0)
Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի «հօ-165-ն» օրենքի համարը առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-165-Ն» համարով:
2. Նախագծի 1-ին հոդված ը նախատեսում է Կառավարության նոր որոշման ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծում նախատեսել անցումային դրույթներ, որտեղ նշել, որ Նախագծի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում Կառավարության համապատասխան որոշման ուժի մեջ մտնելու պահից, և սահմանել, թե ինչ ժամկետում է ընդունվելու Կառավարության համապատասխան որոշումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում
կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-066-21.03.2019-ՏՀ-011/0)
Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)