ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-068-22.03.2019-ՊԻ-011/0), ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0681 -22.03.2019-ՊԻ-011/0), ««Անվտանգության խորհդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0682 -22.03.2019-ՊԻ-011/0), Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0683 -22.03.2019-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0684 -22.03.2019-ՊԻ-011/0), ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սղպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0685 -22.03.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Անվտանգության խորհդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Փաթեթի բոլոր նախագծերի վերնագրերում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հըայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «2008 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել նաեւ Փաթեթի մյուս հինգ նախագծերի 1-ին հոդվածներից:

3. Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «լրացնել նոր՝ 5.1-ին մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի «Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով՝ հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի «Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն.» բառերով:

6. Նախագծի 12-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով:

7. Առաջարկում ենք Նախագծով փոփոխություն նախատեսել նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության» բառերը փոխարինելով «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության» բառերով՝ նկատի ունենալով, որ Նախագծի համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպման արդյունքում ստեղծվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

8. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հարապտության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 25-րդ կետով.» բառերը փոխարինել «9-րդ հոդվածում լրացնել նոր՝ 25-րդ կետ.» բառերով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «7.5. հոդվածի» բառերից հետո լրացնել «2-րդ մասում» բառերը, քանի որ նախատեսվող փոփոխությունը վերաբերելի է 7.5-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)