ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-070-26.03.2019-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 1-ին կետում, 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա.» եւ «բ.» ենթակետերում, 2-րդ և 5-րդ կետ եր ում, 12-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 1-ին կետ ո ւմ, 14-րդ հոդվածի 1-ին կետում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, իսկ 8-րդ հոդվածի 3-րդ կետում, 9-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետ եր ում, 10-րդ հոդվածի 1- ին և 2-րդ կետ եր ում, 11-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 2-րդ կետում եւ 14-րդ հոդվածի 2-րդ կետում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը:
3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «1-ին պարբերությունը» բառերը փոխարինել «1-ին մասը» բառերով եւ «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)2-րդ հոդվածի 1-ին մասը համարակալել արաբական թվանշանով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Բովանդակային առումով առաջարկություններ չկան, սակայն առաջարկում ենք քննարկել 2-րդ կետի շարադրանքի ձեւը համապատասխանեցնել նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի շարադրանքի ձեւին կամ հակառակը:
5. Ա ռաջարկ ում են ք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասընոր խմբագրությամբ շարադրելու հարցը, այն է՝
«3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:»:
6. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Փաստաբանի ինքնությունը եւ կարգավիճակը հավաստվում է փաստաբանների պալատի կողմից տրված վկայականով եւ արտոնագրով:» Բացի այդ, առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ փաստաբանի վկայականի եւ արտոնագրի ձեւը, ինչպես նաեւ վկայագրի տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը (տե՛ս Օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ մասը):
7. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ստանալու պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «ստանալու օրվանից» բառերով, իսկ «հրապարակվելու» բառը՝ «տեղադրվելու» բառով:
8. Տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի «սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կասեցման դեպքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «կասեցման» բառով, այլապես առաջարկվող լրացման ձեւակերպումից հասկացվում է, որ Օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված է միայն մեկ կասեցման դեպք, մինչդեռ Օրենքի 38-րդ հոդվածով փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման մի քանի դեպքեր են նախատեսված:
9. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի վերը նշված հոդվածի 7-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու հարցը, այն է՝
«7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում փաստաբանը, ում արտոնագրի գործողության ժամկետը կասեցվել էր, պարտավոր է արտոնագրի գործողությունը վերականգնելու վերաբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ: Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը խախտելու դեպքում, կետանցված ժամականահատվածի համար փաստաբանի նկատմամբ անդամավճարը վերահաշվարկվում է կրկնապատկված չափով:»:
10. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.
«1) 5-րդ մասի 16-րդ կետից հետո դրված վերջակետը փոխարինել միջակետով եւ նույն մասը լրացնել նոր 17-րդ եւ 18-րդ կետերով՝»,
11. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «կհամարվի լուծված» բառերն առաջարկում ենք փոխարինել «համարվում է լուծված» բառերով, իսկ 4-րդ մասի «ստանալու պահից» բառերը՝ «ստանալու օրվանից» բառերով:
12.Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ մասով, որի համաձայն, եթե փաստաբանների պալատը պարզի, որ պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել վճարունակ անձին, ապակարող է դատական կարգով օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետվ նախատեսված անձից պահանջել հօգուտ պետական բյուջեի բռնագանձել փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը: Օրենքի նույն հոդվածի 11-րդ մասով սահմանվում է, որ հատուկ ֆոնդի միջոցները գոյանում են սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից: Առաջարկվող լրացումների նման ձեւակերպումը եւ հատկապես «հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումար» արտահայտությունը խոսում է այն մասին, որ փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված վճարները պետք է փոխանցվեն բացառապես պետական բյուջե, այլ ոչ թե հատուկ ֆոնդ: Այդ կապակցությամբ նշենք, որ անհրաժեշտ է Նախագծով սահմանել եւ հստակեցնել, թե ի ՞ նչ է իրենից ներկայացնում «հատուկ ֆոնդը»: Անհրաժեշտ է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել համապատասխան օրենքներում եւ սահմանել այն մեխանիզմը, թե ինչպե՞ս եւ ի՞նչ չափով պետք է հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարները փոխանցվեն «հատուկ ֆոնդ»:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան
ՏԵՂԵԿԱՆՔ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-070-26.03.2019-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ հաշվի առնելով Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող «Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերը:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան