ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-071-26.03.2019- ՊԻ -011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվա ծ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդված ից առաջարկում ենք հանել «ՀՀ» բառերն ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:
2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-071-26.03.2019- ՊԻ -011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)