ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-086-03.04.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» եւ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան: Կանոնակարգի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն խմբակցության հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը քննարկել Կանոնակարգի 12-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 121-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան
(հեռ. 011-513-360) (119)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-086-03.04.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան
(հեռ. 011-513-360) (119)