ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -100-11.04.2019- Տ ՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1.Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-րդ հոդվածը լրացնել նոր 2-4-րդ մասերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
3.Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը եւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը:
4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-րդ հոդվածի նոր 2-րդ մասով նախատեսված մերժման հիմքերը նույն հոդվածի առաջին մասում լրացնելու հարցը, քանի որ այդ մասով արդեն իսկ կարգավորվում է ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման հիմքերը:
5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 30.1-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծում նախատեսել եւս մեկ հոդված, որով կսահմանվի, թե ի՞նչ ժամկետում պետք է Հանրապետության կառավարության կողմից ընդունվեն այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն. համաձայն որի. եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան
(հեռ. 011-513-360) (119)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -100-11.04.2019- Տ ՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան
(հեռ. 011-513-360) (119)