ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահական հաշվառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-116-25.04.2019-ՖՎ-011/0), «Աուդիտորական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1161 -25.04.2019-ՖՎ-011/0), «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1162 -25.04.2019-ՖՎ-011/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1163 -25.04.2019-ՖՎ-011/0), ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1164 -25.04.2019-ՖՎ-011/0), ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1165 -25.04.2019-ՖՎ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1166 -25.04.2019-ՖՎ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1167 -25.04.2019-ՖՎ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի վերնագրում «Օրենքի նպատակը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի կարգավորման առարկան» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

2. Ն ախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «համայնքների ղեկավարների աշխատակազմերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմերի» կամ «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունը (այն է՝ Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաեւ համայնքապետարանի աշխատակազմ (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) բառերը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ, 19-20-րդ կետերում«օրենքում» բառից առաջ գրված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Փաթեթի մյուս նախագծերում առկա այն օրենքների վերնագրերից որոնց կատարված են հղումներ:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունումհաշվապահական հաշվառման ոլորտում կարգավորման եւ վերահսկողության քաղաքականություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւգործունեության մասին» օրենքի: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 18-րդ կետով սահմանված են Ֆինանսների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտները, ըստ որի՝ հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության ոլորտում Ֆինանսների նախարարությունն իրավասու է միասնական քաղաքականության մշակման եւ իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման համար: Այսինքն, ստացվում է, որ ֆինանսների նախարարությանը վերապահված չէ վերը նշված ոլորտներում վերահսկողության քաղաքականության իրականացման լիազորություն: Բացի դրանից Նախագծում առկա չէ վերահսկողական մեխանիզմներ սահմանող որեւիցե իրավակարգավորումներ: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածը հակասում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի վերը նշված իրավակարգավորմանը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 18-րդ կետին: Նույն հիմնավորմամբ գտնում ենք, որ նման հակասություն առկա է նաեւ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում:

5. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված «դատական վճռով» բառերի փոխարեն առաջարկում ենք սահմանել «դատական ակտով» կամ «դատական կարգով» հասկացություններից որեւիցե մեկը (համապատասխան հոլովաձեւերով), քանի որ համապատասխան դատական ակտը կարող է կայացվել նաեւ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների կողմից, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 13-րդ հոդվածով սահմանված ընդհանուր հասկացությունը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 5-րդ մասը,«Աուդիտոր ական գործունեության մասին» օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը:

6. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է որակավորման չեղարկման դեպքերը, որի 1-ին կետով, որպես չեղարկման դեպքեր հղում է կատարվում նաեւ 19-րդ հոդվածին, իսկ 2-րդ կետովնախատեսում է համապատասխան բնագավառում պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկման դեպքը, որը նախատեսված է 19-րդ հոդվածում: Այսինքն, ստացվում է, որ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կրկնում է 1-ին կետին: Հետեւաբար, առաջարկում ենք հանել Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի մասի 2-րդ կետը, ինչպես նաեւ 5-րդ մասում վերջինիս կատարված հղումը: Նույն հանգամանքն առկա է նաեւ «Աուդիտոր ական գործունեության մասին» օրենքի Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասում:

7. Նախագծում նախատեսվում է «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերնագրով 5-րդ գլուխ, որում ներառված է նաեւ Նախագծի 28-րդ հոդվածը (Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտման համար) Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշված հոդվածի բովանդակությունը չի համապատասխանում 5-րդ գլխի վերնագրին: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածը հանել 5-րդ գլխից եւ նախատեսել առանձին գլխով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 10-րդ մասերը:

8. Նախագծի 5-րդ գլխի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով, միաժամանակ Նախագծի 29-րդ եւ 30-րդ հոդվածների տեղերը փոխարինելով՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ «Աուդիտոր ական գործունեության մասին» օրենքի նախագծի 5-րդ գլուխը եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 6-րդ գլուխը:

9. «Աուդիտոր ական գործունեության մասին» օրենքի նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածների 1-ին մասերում եւ 29-րդ հոդվածի 5-րդ մասում «ամսաթվից» բառը փոխարինել «օրվանից» բառով՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը:

10. «Աուդիտոր ական գործունեության մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կամավոր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները կարող են պատրաստված լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն, այնպես էլ այլ հիմունքներով : Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշված հաշվետվությունների պատրաստումը այլ հիմունքներով որոշակի չէ: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել, թե որն է դրա իրավական բովանդակությունը: Նույն դիտարկմամբ առաջարկում ենք հստակեցնել նաեւ նշված նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «որեւէ ձեւի պայմանականության վրա» ձեւակերպումը:

11. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կա րգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության մեջ առաջարկում ենք հստակեցնել, թե մասնագիտական կառույցն ինչ ժամկետում է կայացնում անդամակցության դադարեցումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը:

12. «Հաշ վապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 36-րդ հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերնագրերը:

14. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2002 թվականի դեկտեմբերի 26-ի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել նաեւ ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներից:

15. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «3-րդ մասը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին պարբերության 3-րդ կետը» բառերով: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույնը վերաբերվում է Փաթեթում առկա մյուս նախագծերի համապատասխան հոդվածներին:

16. «« Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հ այաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-232-Ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-232» բառերով՝ համապատասխան օրենքի հերթական համարը ճիշտ նշելու համար:

17. ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածի «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով:

Փաթեթի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝   Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                        Լ. Մակարյան (հեռ. 011-513-283) (120)

                                Հ. Բաբայան (հեռ. 011-513- 361 ) (1 18 )


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                       Լ. Մակարյան (հեռ. 011-513-283) (120)

                       Հ. Բաբայան (հեռ. 011-513-361) (118)