ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը այսուհետ՝ Նախագիծ իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Ն ախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը այսուհետ՝ Օրենք լրացնել «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը» վերտառությամբ նոր 351 -րդ հոդվածով:

Օրենքի 351 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ նույն հայտարարությունը փակցնում է համայնքապետարանի հայտարարությունների համար նախատեսված վայրում:»:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Օրենքի 351 -րդ հոդվածի 2-րդ մասի «,ինչպես նաեւ նույն հայտարարությունը փակցնում է» բառերը փոխարինել «եւ փակցնում» բառով:

Բացի այդ, նկատի ունենալով, որ Օրենքի 351 -րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը, առաջարկում ենք քննարկել «համապատասխան համայնքի ղեկավարը» բառերը «աշխատակազմը» բառով փոխարինելու հարցը:

3.Առաջարկում ենք Օրենքի 351 -րդ հոդվածի 4-րդ մասի «Մրցութային հանձնաժողովը անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե անձը չի բավարարում հետեւյալ պահանջներին՝» բառերը փոխարինել «Համայնքային ոչ առ և տրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով՝...» բառերով, եւ 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ «Մրցութային հանձնաժողովը չի թույլատրում անձին մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներից որեւէ մեկը:»:

4. Օրենքի 351 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաեւ իր աշխատանքային ծրագիրը:»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել թե ի՞նչ ընթացակարգով եւ ինչպե՞ս է անցկացվելու հարցազրույցը :

5.Օրենքի 351 -րդ հոդվածի 7 -րդ մասի համաձայն. «Երեւան, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը, ավագանու խմբակցություններից 5-ական անդամներ,...»: Առաջարկում ենք հստակեցնել, թե ավագանու խմբակցություններից այդ 5-ական անդամներըի՞նչ կարգով են ընտրվումեւ ընդգրվում մրցութային հանձնաժողովի կազմում:

6. Օրենքի 351 -րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանվում է, որ «Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5-բալանոց համակարգով:»: Նույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանվում է՝ «Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար հանրագումար, ապա հաղթողը որոշվում է ավագանու բաց քվեարկության միջոցով:»: Կարծում ենք, որվերը նշված հոդվածի 8-րդ մասի նման ձեւակերպումը անհարկի մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք կարող է տալ այն առումով, որ 3-րդ պարբերությամբ հատուկ շեշտվում է, որմասնակիցների կողմից առավելագույն հավասար հանրագումար հավաքելու դեպքում հաղթողը որոշվում է ավագանու բաց քվեարկության միջոցով, իսկ հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատելու դեպքում պարզ չէ թե ինչպե՞ս են մրցութային հանձնաժողովի անդամները գնահատում վերջիններիս գործնական կարողությունները կարո՞ղ ենք ենթադրել, որ մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատվում է գաղտնի : Ուստի, տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով, առաջարկում ենք հստակեցնել, թե ինչպե ՞ ս են մրցութային հանձնաժողովի անդամները գնահատում յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները:

7. Օրենքի 351 -րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է՝ «Մրցույթի արդյունքները հրապարակվում են դրանք պարզ դառնալուց անմիջապես հետո:»: Այս կապակցությամբ նշենք, որ սույն հովածի 9-րդ մասը իմաստային առումով հստակեցման եւ խմբագրման կարիք ունի, քանի որ Նախագծից պարզ չէ, թե ինչ ընթացակարգեր անցնելուց հետո է պարզ դառնալու մրցույթի արդյունքները:

8. Օրենքի 351 -րդ հոդվածի 11-րդ մասով սահմանվում է՝ «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային oրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում: »: Սույն մասի հետ կապված նշենք մի քանի նկատառումներ:

գ Օրենքի 351 -րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է, որ «Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մրցույթի անցկացման կարգի խախտումների վերաբերյալ մասնակցի կողմից կարող է բողոք ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:»: Այսինքն, ստացվում է, որ մրցույթի մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո ցանկացած պահի կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, քանի որ ժամկետ սահմանված չէ, իսկ Օրենքի 351 -րդ հոդվածի 11-րդ մասով մրցույթի մասնակցին գործնականում հնարավորություն չի տրվում բողոք ներկայացնելու, քանի որ մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ բողոքի բացակայության դեպքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, ով էլ 3 աշխատանքային oրվա ընթացքում նշանակում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Օրենքի 351 -րդ հոդվածի 11-րդ մասի «անմիջապես» բառը հանել եւ 10-րդ մասում սահմանել ողջամիտ ժամկետ, որպեսզի մրցույթի մասնակցին հնարավորություն տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մրցույթի անցկացման կարգի խախտումների վերաբերյալ (եթե դրանք առկա են) բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:Գտնում ենք, որ Օրենքի 351 -րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերը անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ:

գ Ա ռաջարկում ենք «նախապատրաստական աշխատանքներ իրականացնող» բառերը եւ «(մասնակիցների)» բառը հանելու հարցը քննարկել Օրենքի 351 -րդ հոդվածի 3-րդ մասի եւ 8-րդ մասի երրորդ պարբերության համատեքստում:

գ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞վ է համարվում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, ով մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում:

9. Օրենքի 351 -րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ «Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կա մ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խոչընդոտներից առնվազն մեկը, ինչպես նաեւ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:»:

Եզրակացության 3-րդ կետով առաջարկված փոփոխությունը ընդունելու դեպքում, առաջարկում ենք «ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված խոչընդոտներից առնվազն մեկը» բառերը փոխարինել «ներկայացված բոլոր դիմումները չեն բավարարում սույն հոդվածի 4 -րդ մասով սահմանված պահանջներից առնվազն մեկը» բառերով:

10. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծով մի շարք հարցեր կարգավորված չեն եւ պարզ չէ, թե ի՞նչ իրավական ակտով են սահմանվելու:Մասնավորապես՝ պարզ չէ, թեինչպե՞ս է աշխատակազմը իրականացնում մրցույթի նախապատրաստական աշխատանքները, ինչպե՞ս է հանձնաժողովը կազմակերպում իր աշխատանքները, ե՞րբ է մրցութային հանձնաժողովն իրավազոր եւ եթե իրավազոր չէ, արդյո՞ք մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ, ու՞մ կողմից է հաստատվում մրցութային հանձնաժողովի կազմը, ո՞վ է ղեկավարում մրցութային հանձնաժողովի աշխատանքները, ի՞նչ լիազորություններ ունեն մրցութային հանձնաժողովի անդամները, ի՞նչ կարգով է անցկացվում հարցազրույցը (օրինակ՝ հարցատոմսերով թե՞ ոչ, հանձնաժողովը յուրաքանչյուր մաuնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին թե՞ ոչ, հարցազրույցը ձայնագրվում է թե՞ ոչ եւ այլն : Այս առումով կարծում ենք, որ Նախագիծը չի ապահովվում լիակատար կարգավորում եւ լրամշակման կարիք ունի:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)