ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0)օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
Նկատի ունենալով, որ նախագծով ՀՀ վերաքննիչ դատարանին վերապահվում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու լիազորություն, ուստի առաջարկում ենք նախագծում ներառել այդ գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգը, օրինակ՝ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավակարգավորումներն ամրագրված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածում, քրեական դատավարությունում վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4141 հոդվածում, քաղաքացիական դատավարությունում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածում:
Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Հ. Բաբայան (հեռ. 011-513-283)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0)օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Հ. Բաբայան (հեռ. 011-513-283)