ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

(փաստաթղթային կոդ՝ Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինե լ «օրենքում» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-66» «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի համարը առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-66-Ն» համարով, ճիշտ նշելու համար օրենքի լրիվ անվանումը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «1-ին մասում» բառերը առաջարկում ենք հանել, քանի որ հոդվածը մասերի բաժանված չէ:

4.Նախագծի 2-րդ հոդվածի «1), 2), 3)» թվերը առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                            Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

(փաստաթղթային կոդ՝ Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                        Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)