ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին(փաստաթղթային կոդ՝ Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերանագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի վերնագրում «լրացումներ եւ փոփոխություններ» բառերը փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ Նախագծով առաջարկվում է միայն փոփոխություններ՝ հիմք ընդունելով՝«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 3-րդ հոդվածում «1-ին պարբերության» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

4. Նախագծի 3-րդ հոդվածում «ենթակետը» բառը փոխարինել «կետը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                            Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին(փաստաթղթային կոդ՝ Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                        Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Ավագյան (հեռ. 011-513-650)