ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-158-24.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծըհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «Նույն» բառը առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասին:

3 . Նախագծի 2-րդ հոդվածում «դրա» բառը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի՝

«1. 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով:

«2. 2-րդ մասը «ընդդատություն» բառից հետո լրացնել «կամ ենթակայությունը» բառերով:

«3.4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաեւ վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված կամ հանձնված գործի նկատմամբ:»:

Նախագծիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-158-24.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                   Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)