ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-161-27.05.2019-ՊԱ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծըհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրում նշված «փոփոխություններ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ նկատի ունենալով, որ նախագծով կատարվում է մեկ փոփոխություն: Առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:
2. Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենքի լրիվ անվանումը, մասնավորապես՝ «2016 թվականի դեկտեմբերի 30-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2016 թվականի դեկտեմբերի 15-իՀՕ-245-Ն» բառերով եւ թվերով:
Նույն հոդվածում «այսուհետ՝ (oրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ նախագիծը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին այլեւս հղում չի պարունակում:
Նույն հոդվածում «բովանդակությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «խմբագրությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
Նույն հոդվածով առաջարկվող օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն անհրաժեշտ է համարակալել՝ հաշվի առնելով, որ փոփոխությունը վերաբերում է օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ի նչպես նաեւ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
Նախագծիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Հ. Բաբայան (հեռ. 011-513-248)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-161-27.05.2019-ՊԱ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությանմասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Հ. Բաբայան (հեռ. 011-513-248)