ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-165-27.05.2019-ՊԻ-011/0) եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-1651 -27.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ), իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարած փորձաքննության արդյունքքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում «շարադրել» բառից հետո «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ եւ 5-րդ հոդվածներին:
2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «լրացնել» բառից հետո «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով հիմք ընդունելով` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ եւ 5-րդ հոդվածներին:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում Նախագծի հոդվածների մասերը տեքստից անջատել ոչ թե փակագծով, այլ միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
4. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 2-րդ հոդվածում «շարադրել» բառից հետո նշված «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով` հիմքընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում Նախագծի հոդվածների մասերը տեքստից անջատել ոչ թե փակագծով, այլ միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Մ ․ Վասիլյան (հեռ. 011-513-616)(201)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-165-27.05.2019-ՊԻ-011/0) եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-1651 -27.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Մ ․ Վասիլյան(հեռ. 011-513-616)(201)