ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-169-03.06.2019-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1691 -03.06.2019-ՊԱ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-1692 -03.06.2019-ՊԱ-011/0), ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվոության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-1693 -03.06.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»», ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվոության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔԻ» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «հետեւյալ» բառը առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերին, Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետին, Նախագծի 4-րդ հոդվածին, Նախագծի 5-րդհոդվածին, Նախագծի 6-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերին, Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ կետերին, Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերին, Նախագծի 10-րդ հոդվածին:

3. Նախագծի 7-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասին:

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով, եւ վերնագրի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածում՝ 242-րդ եւ 243-րդ հոդվածների վերնագրերը գրել փոքրատառերով՝ նկատի ունենալով, որ մեծատառ գրելու պահանջը վերաբերում է միայն Նորմատիվ իրավական ակտի վերնագրին:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ» բառը առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

6. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔԻ» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

7. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «հետեւյալ» բառը առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին եւ 2-րդ հոդվածին:

8. ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվոության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»» օրենքի Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔԻ» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                   Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

                  Գ. Մամյան (հեռ. 011-513-675)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-169-03.06.2019-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1691 -03.06.2019-ՊԱ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-1692 -03.06.2019-ՊԱ-011/0), ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվոության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Կ-1693 -03.06.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի նառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                     Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

                Գ. Մամյան (հեռ. 011-513-675)