ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրներըքննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-172-31.05.2019-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրներըքննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1 Նախագծի վերնագրի՝ «ԷԵԲՊՆ», «ՀՀ ԷԵԲՊՆ», «ԾԻԳ» հապավումներն առաջարկում ենք բացել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծում առկա բոլոր հապավումներին:

2. Նախագծի նախաբանում առաջարկում ենք «ՀՀ Սահամանադրության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերով:

3. Նախագծի նախաբանում առաջարկում ենք «առաջնորդվելով» բառը հանել, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին կատարված հղումները վերանայել՝ նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հետ կապված հարցերը կարգավորված են ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով:

Միաժամանակ՝ Նախագծի նախաբանը խմբագրման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ նախ անհրաժեշտ է հղում կատարել այն իրավական ակտերին որոնց համաձայն ընդունվելու է համապատասխան որոշումը հետո նոր անդրադառնալ որոշմամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակին: Այդ առումով նախագծի նախաբանն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը.

Ազգային ժողովը որոշում է»:

Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                        Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283 )

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրներըքննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-172-31.05.2019-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)