ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-178-05.06.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերնառաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
2. Նախագծի 1-ին հոդվածում «2010 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 41-րդ հոդվածի փոփոխությունը եւ լրացումն առաջարկում ենք շարադրել առանձին մասերով, մասնավորապես՝
5. Նախագծի 5-րդ հոդվածի «41-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «41-րդ հոդվածում» բառերով, այնուհետեւ որպես Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մաս՝ նոր պարբերությամբ շարադրել 3-րդ մասի 2-րդ կետում նախատեսված փոփոխությունը, իսկ, որպես 5-րդ հոդվածի 2-րդ մաս՝ շարադրել նոր՝ 3.3-րդ մասով նախատեսված լրացումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը եւ 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)