ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-188-14.06.2019-ՊԻ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Կ-1881 -14-06-2019-ՊԻ-011/0 ) , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-1882 -14.06.2019-ՊԻ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-1883 -14.06.2019-ՊԻ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-1884 -14.06.2019-ՊԻ-011/0 ) , ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-1885 -14.06.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքնության վարչությունում ։

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ։

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը ։

1. ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը ։ Նույնը վերաբերում է նաեւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների Նախագծերին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույնը վերաբերում է Նախագծի եւ Փաթեթում առկա մյուս նախագծերի նոր խմբագրությամբ շարադրվող համապատասխան հոդվածներին:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի "լրացնել հետեւյալ բովանդակությամբ" բառերը առաջարկում ենք փոխարինել "լրացնել նոր՝" բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է Նախագծի եւ Փաթեթում առկա մյուս նախագծերի լրացում նախատեսող համապատասխան հոդվածներին:

4. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների «1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր՝ 5-րդ եւ 6-րդ կետեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ օրենսգրքի 247-րդ հոդվածում կատարվում է մեկից ավելի լրացում, իսկ նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը, քանի որ նախագծի տեքստում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

6.««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-57-րդ կետերով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «20-րդ հոդվածում լրացնել նոր՝ 55-57-րդ կետեր.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                       Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝    Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                           Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)