ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-214-03.07.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 228-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում Օրենսգրքիհավելված 1-ի կարգով գնահատված հողամասի եւ շինությունների կադաստրային արժեքները, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքի: Օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված՝ կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային եկամուտը: Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը՝ նախատեսելուժը կորցրած ճանաչել:
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված այն դրույթը, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքը , առաջարկում ենքհամապատասխան փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածում՝ առաջացող հակասությունները շտկելու նպատակով: Միաժամանակ առաջարկում ենք՝ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանվում է, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը՝ իրականացնել առանձին օրենքով:
Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283 )
ՏԵՂԵԿԱՆՔ
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-214-03.07.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ է փոփոխություն կատարել«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածում:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)