ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Պ-249-06.08.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) օրենսդրական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության»բառերը հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Կատարող`
պետաիրավական հարցերի փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ` Մ. Վասիլյան
(հեռ. 011-513-616)(201)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Պ-249-06.08.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Կատարող`
պետաիրավական հարցերի փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ` Մ. Վասիլյան
(հեռ. 011-513-616)(201)