ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մթնոլորտային օդիպահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթայինկոդ` Կ-400-03.12.2008-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մասնագիտական փորձաքննության ենենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիաշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը միջազգայինիրավունքի սկզբունքներին ու նորմերինհամապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, մասնավորապես այն չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից 1997 թվականին վավերացված «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» Կոնվենցիայի եւ Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականին վավերացված «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին» Կոնվենցիայի դրույթներին:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է կատարել լրացում Օրենքի 21-րդ հոդվածում, իսկ 2-րդ հոդվածով` 18.1-րդ հոդվածում: Առաջարկում ենք 1-ին եւ 2-րդ հոդվածները տեղերով փոխել` համարակալման հերթականությունը պահպանելու համար:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 18.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն: Հոդվածի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար առաջարկում ենք 2-րդ պարբերությունում «ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին» բառերից հետո ավելացնել «չափումներն իրականացնելուց անմիջապես հետո» բառերը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել էՕրենքի 65-րդ հոդվածիվերնագրում եւ դիսպոզիցիայում «խախտելը» բառերից հետո լրացնել «, ապօրինի ձեռքբերվածանտառանյութը տեղափոխելը»բառերով: Մեր կարծիքով այս դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ նախ պետք է ճշտել, թե անտառանյութ տեղափոխողը տեղյակ է արդյոք դրա ապօրինի լինելու մասին:

2. Նախագծի 81.2-րդ հոդվածի 1-ինպարբերությունում « չտեղադրելը» բառն առաջարկում ենք փոխարինել « չբեռնաթափելը» բառով:

3. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 242-րդ հոդվածում «801 -87-րդ» թվերը փոխարինել «80.1, 81, 81.1, 81.2, 82-87 թվերով.... »:Նշենք, որ Օրենքում 81.1, 81.2 եւ 84.1 հոդվածներն ավելացնելու դեպքում դրանք արդեն իսկ կներառվեն «801 -87-րդ» սահմանի մեջ: ՈՒստի առաջարկում ենքնախագծի 6-րդ հոդվածն այս մասով կրճատել:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
Մ.Հակոբյան
Ս.Յուզբաշյան
Ա.Քոչարյան
Ա.Մխիթարյան