ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-522-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/1 )
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա՟ձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա՟սին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրա՟պետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու՟թյուն եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-522-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/1 ) լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրե՟րին, Հայաստանի Հանրապետության օրենքներին ու օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.
I. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվու՟թյան պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նա՟խա՟գիծ) վերաբերյալ.
1. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության եւ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծելու ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծող անձանց միջեւ:
Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սույն օրենքի իմաստով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր են հանդիսանում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցիչները: Հետեւաբար, ստացվում է, որ սույն օրենքի տրամաբանությամբ պարտադիր ապահովագրության են ենթակա նաեւ դիվանագիտական ներկայացուցիչներին պատկանող ավտոմեքենաները: Մինչդեռ, կարծում ենք, որ ՄԱԿ-ի 1961 թվականի Դիվանագիտական հարաբերու՟թյունների մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով` դիվանագիտական ներկայացուցչություններին վերապահված արտոնությունների համատեքստում` նրանց պատկանող ավտոմեքենաները պետք է բացառվեն սույն ցանկից:
2. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արգելվում է առանց ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անց՟կացնելը: Գտնում ենք, որ նման սահմանափակումը հակասում է ՀՀ Սահմա՟նադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմին, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու, տնoրինելու եւ կտա՟կելու իր uեփականությունը»:
Ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրված լինելը ոչ մի կերպ չի կարող փոխկապակցված լինել ավտոտրանսպորտային միջոցը հաշվառման կանգնեցնելու հետ: Ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելը դեռ ամենեւին չի նշանակում այն շահագործել (վարել), իսկ սույն օրենքի նախագծով սահմանված պարտադիր ապահովագրության գաղափարը ածանցյալ է ավտոտրանսպորտային միջոցի շահագործումից, այլ ոչ թե այն ունենալու փաստից:
Հետեւաբար, մեր կարծիքով, ավտոտրանսպորտային միջոցի պետական հաշվառումը չպետք է պայմանավորել ԱՊՊԱ կտրոնի առկայության հետ:
3. Նախագծի 5-րդ հոդվածից բխում է, որ ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի եւ ԱՊՊԱ կտրոն պետք է պարտադիր տրամադրվի նաեւ այն դեպքերում, երբ ավտորտրանսպորտային միջոցի սեփականատերն արդեն իսկ կամավոր ապահովագրության համակարգով ապահովագրել է ավտոտրանսպորտային միջոցի շահագործումից կամ տիրապետումից բխող բոլոր ռիսկերը` այդ թվում նաեւ նույն այդ երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ռիսկը:
Այդ առումով, կարծում ենք, միանշանակորեն, օրենքի նախագծում պետք է լրացուցիչ ամրագրվի դրույթ առ այն, որ` եթե անձն ամրագրել է իր բոլոր ռիսկերը կամավոր ապահովագրության միջոցով, ապա այդ դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքում չի պահանջվում, իսկ ԱՊՊԱ կտրոն տրամադրում է այն ընկերությունը, որի հետ ապահովադիրը կնքել էր կամավոր ապահովագրության պայմանագիր:
4. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ԱՊՊԱ` կտրոնը պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա: Գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանել, թե ավտորտրանսպորտային միջոցի որ մասում պետք է փակցված լինի այդ կտրոնը կամ առաջարկում ենք դրա փակցման կարգի սահմանումը նույնպես վերապահել ՀՀ կառավարությանը:
5. Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն` ավտորտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառվում են երկու բնույթի վնասներ` անձնական վնասներ, այսինքն` տուժողի առողջությանը պատճառված վնասները եւ նրանց հետեւանքով կորցրած աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վնասները, ինչպես նաեւ տուժողի մահը, եւ երկրորդ` գույքային վնասներ: Նման մոտեցումը, կարծում ենք, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ եւ 131-րդ հոդվածներին:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 131-րդ հոդվածին համապատասխան` քաղաքացիական իրավունքի օբյեկտների կազմում ներառված են` գույքը, ներառյալ դրամական միջոցները, հետեւաբար կորցված կամ չստացված աշխատավարձը, եւ գույքային իրավունքները:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում արդեն տրված են առանձին հասկացությունների նորմատիվային սահմանումը: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-1087 հոդվածները հստակորեն տալիս են քաղաքացու «կյանքի կամ առողջությանը պատճառված վնասներ» հասկացությունը, դրա հետեւանքով հատուցման ենթակա գումարների ծավալները, չափերը եւ հատուցման կարգը: Սակայն, Նախագծի նույն հոդվածով տրված «անձնական վնաս» հասկացության բովանդակությունը ավելի ընդգրկուն է, եւ այդ իմաստով այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Հետեւաբար, առաջարկում ենք օրենքի նախագծի 6-րդ հոդվածում եւ օրենքների նախագծերի ամբողջ տեքստում «տուժողին պատճառված վնասը» դիտարկել տուժողի առողջությանը կամ կյանքին պատճառված եւ տուժողի գույքին պատճառված վնասները:
6. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիրը «տարանցիկ փոխադրում» եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 օր ժամկետով: Մինչդեռ, այդ երկու մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները շատ դեպքերում ՀՀ տարածքում են գտնվում մինչեւ մեկ շաբաթ ժամկետով: Հետեւաբար, առաջարկում ենք այս դեպքերի համար սահմանել ԱՊՊԱ պայմանագրի կնքման ավելի կարճ ժամկետ:
Միաժամանակ, օրենքի նախագծում հստակեցված չէ այն հարցը, թե այն առեւտրային կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետություն ներմուծում են ավտոմեքենաներ` վաճառելու նպատակով, ապա պետք է արդյո՞ք կնքեն ԱՊՊԱ պայմանագիր, իսկ եթե դա անհրաժեշտ է, ապա ի՞նչ ժամկետով: Ըստ նախագծի տրամաբանության, ստացվում է, որ առեւտրային այդ կազմակերպությունները պետք է կնքեն ԱՊՊԱ պայմանագիր առնվազն երեք ամիս ժամկետով, որպեսզի թույլատրվի տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ ավտոմեքենան մինչեւ նոր սեփականատրիոջը վաճառելը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվելու է ավելի կարճ ժամկետով:
7. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով: Գտնում ենք, որ նման ժամկետի սահմանումը արդարացի չէ եւ նման ժամկետի սահմանման անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Ավելին` հնարավոր են դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունները եւ ապահովադիրները կցանկանան կնքել երկարաժամկետ պայմանագրեր:
8. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է, եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը փոխվել է եւ այն հաշվառվել է Հայաստանի Հանրապետությունում նոր սեփականատիրոջ անունով: Նշված նախադասությունից անհրաժեշտ է հանել «եւ այն հաշվառվել է Հայաստանի Հանրապետությունում նոր սեփականատիրոջ անունով» բառակապակցությունը, քանի որ անձի սեփականության իրավունքի դադարումով պետք է դադարված համարվեն նաեւ այն իրավահարաբերությունները, որոնք ածանցյալ են նշված սեփականության իրավունքից:
Հետեւաբար, սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի օտարման դեպքում ապահովադիրը պետք է իրավունք ունենա լուծել ԱՊՊԱ պայմանագիրը` առանց դա փոխկապակցելու նոր սեփականատիրոջ կողմից ավտոտրասնպորտային միջոցի պարտադիր հաշվառման հետ:
9. Նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը կարող է միակողմանի լուծել ԱՊՊԱ պայմանագիրը, եթե պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երեք ապահովագրական պատահար եւ դրանց համար վճարված ապահովագրական վճարների ընհանուր գումարը գերազանցում է 6 մլն ՀՀ դրամը:
Նշված դրույթը, մեր կարծիքով, հակասում է նույն օրենքի նախագծի տրամաբանությանը, համաձայն որի` ՀՀ տարածքում արգելվում է առանց ԱՊՊԱ պայմանագրի կնքման ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը: Եթե նշված նորմը ստանա իրավական ուժ, ապա, էությամբ, մենք գործ կունենանք սեփականության իրավունքի ոտնահարման հետ, երբ անձին ուղղակիորեն հնարավորություն չի ընձեռնվելու իր սեփականությունը հանդիսացող գույքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: Մանավանդ որ Բոնուս-Մալուս համակարգով արդեն իսկ նախատեսվում է ռիսկային վարորդների նկատմամբ կիրառել լրացուցիչ գործակիցներ:
Հետեւաբար, առաջարկում ենք օրենքի նախագծից հանել վերոհիշյալ դրույթը:
10. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն` օրենքի նախագծում հաստատված հավելվածի հիման վրա հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանավճարները հաստատվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Գտնում ենք, որ նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի2-րդ մասին, համաձայն որի` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահ՟մանվում . ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը»:
Քանի որ սույն օրենքի նախագծով նախատեսված վճարն իրենից ներկայացնում է պարտադիր վճար, ապա գտնում ենք, որ` ոչ միայն դրա հաշվարկման բանաձեւը, այլեւ` դրա հստակ չափը պետք է սահմանված լինի օրենքով:
11. Նախագծի 12-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` տուժողը կարող է իր միջոցների հաշվին լրավճարել իր առողջությանը պատճառված վնասը վերականգնելու համար: Այդ կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտություն կա ամրագրելու նոր դրույթ, ըստ որի` նման դեպքերում` վնասը պատճառող անձի նկատմամբ, տուժողը հնարավորություն ունենա ձեռք բերելու ռեգրեսիվ հայցի իրավունք այդ լրավճարի չափով:
12. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կորցրած աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլվճարների հատուցումը դադարեցվում է հաշմանդամության խմբի սահմանման կամ հաշմանդամության խմբի վերանայման դեպքում: Կարծում ենք, խոսքը այստեղ պետք է գնա 1-ին եւ 2-րդ հաշմանդամության խմբերի մասին, երբ անձն այդ հաշմանդամության հետեւանքով ի վիճակի չէր աշխատելու:
13. Նախագծի 19-րդ հոդվածի շարադրանքից չի երեւում, թե կրկնակի փորձաքննությունը նույնպես կարող է անցկացվել միայն բյուրոյի կողմից որակավորված փորձագետների կողմից, թե՞ այն կարող է անցկացվել համապատասխան լիցենզիա ունեցող ցանկացած փորձագիտական կազմակերպության կողմից:
Թեեւ նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն` կրկնակի փորձաքննությունն անցկացվում է այն անցկացնելու պահին ներկայացված անձի միջոցների հաշվին, սակայն, անհրաժեշտ է հստակեցնել, որ եթե տվյալ կրկնակի փորձաքննության արդյունքը լինում է հօգուտ փորձաքննություն պահանջած անձի, ապա փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն ապահովագրական ընկերության միջոցների հաշվին:
14. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում վնասի չափը որոշվում է բուժհաս՟տատության կամ համապատասխան մասնագետի կողմից: Մինչդեռ, անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետություն տարբեր բուժհաստատություններում նույնատիպ բժշկական ծառայությունների համար գանձվում են տարբեր չափի վճարներ: Հետեւաբար, տվյալ հոդվածի բովանդակությունից պարզ չէ, թե նման դեպքերում ինչ կարգով է որոշվելու հասցված վնասի չափը:
15. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բյուրոն` բյուրոյի կանոնների սահմանված ժամկետում որոշում է ընդունում փորձաքննությունն ընդունելու մասին: Գտնում ենք, որ կարելի է սահմանել այդ ժամկետը` մինչեւ 3 աշխատանքային օր, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` որոշում կայացնելու համար նախատեսված է 1 օր, եթե չի պահանջվում փորձաքննության անցկացում:
16. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերում անհրաժեշտ է` բացի տույժից, ավելացնել նաեւ տուգանքի վճարումը, քանի որ կետանցված ժամկետի 0,1 տոկոսի տույժի նախատեսումը յուրաքանչյուր կետանցված գումարի համար բավարար չէ ապահովագրական ընկերությունների կողմից անհարկի ձգձգումները բացառելու համար: Այդ առաջարկությունը բխում է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի պահանջներից:
Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասին:
17. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ապահո՟վագրման պահանջից բացառող դեպքերը, կարծում ենք, հստակեցման կարիք ունեն, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ դրանք տարաբնույթ մեկնաբանությունների ու ընկալումների տեղիք կարող են տալ, իսկ առանձին ձեւակերպումներ` վիճահարույց են:
18. Նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ մասում վճիռ եւ դատավճիռ բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «օրինական ուժի մեջ մտած» բառակապակցությունը:
19. Նախագծի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում սահմանվում է, որ բյուրոյի փոխկապակցված անդամները ժողովում ունեն մեկ ձայն, մինչդեռ, սահմանված չէ, թե ովքեր կարող են համարվել «բյուրոյի փոխկապակցված անդամներ»:
20. Նախագծի 54-րդ հոդվածի 4-րդ մասը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ սահմանաչափերի եւ ո՞ր ապահովադիրների մասին է խոսքը:
21. Նախագծի 55-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, սեփականության իրավունքով տուժողին պատկանող եւ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասը հատուցման է ենթակա միայն այն դեպքում, երբ ապահովագրական պատահարը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո: Այսինքն, քաղաքացիները պարտավոր են ապահովագրվել մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը, սակայն գույքային վնասի հատուցումը երաշխավորվում է միայն 2016 թվականի հունվարի 1-ից: Հիշյալ դրույթը խիստ խնդրահարույց է եւ, կարծում ենք, հստակեցման կարիք ունի:
22. Նախագծի 55-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը նույնպես ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: Այսինքն, ստացվում է, որ անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում նույնպես բյուրոն 5 տարի շարունակ որեւէ բան չի երաշխավորելու եւ որեւէ հատուցում չի տրամադրելու: Այդ դեպքում ինչ նպատակով են ապահովագրական ընկերությունները 5 տարի շարունակ բյուրոյին անդամակցության համար միանվագ վճարներ վճարելու:
23. Նախագծի 55-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` կամավոր ապահովա՟գրության պայմանագրերը ենթակա են միակողմանի լուծման: Մինչդեռ, հարկ է նշել, որ ռիսկերի ամբողջական ապահովագրության դեպքում անձին առավել ձեռնտու է իրա՟կանացնել այդպիսի ապահովագրում, քանի որ այդ դեպքում կիրառվում են զեղչեր: Այդ հիմ՟նավորմամբ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքի իրացման տեսանկյունից, կարծում ենք, որ նշված պայմանագրե՟րի լուծումը ոչ նպատակահարմար է:
24. Հարկ է նաեւ նշել, որ Նախագծի առանձին հոդվածներում ամրագրված են դրույթներ, ըստ որոնց` բյուրոյին վերապահվում է կարգեր, որոշումներ, կանոններ եւ կարգադրություններ ընդունելու լիազորություն խնդրո առարկա ոլորտի անդամների գործունեության պայմանները, ինչպես նաեւ նրանց շահերի պաշտպանությունն ապահովելու համար (օրինակ, հոդված 30):
Կարծում ենք, որ այդ դրույթները չեն բխում Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունից, համաձայն որի` բացառապես օրենքներով են սահման՟վում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը:
II. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերով ներկայացված առաջարկությունները փոխկապակցված են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվու՟թյան պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների հետ, ուստի Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել ընդհանուր բնույթի հետեւյալ նկատառումները.
1. Ապահովագրական հարաբերությունների մասնակիցների հավասարության ու պայմանագրի ազատության սկզբունքների վրա հիմնված քաղաքացիական օրենսդրու՟թյան (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդված) փոխկապակցված դրույթների համակարգային առումով վերլուծությունից հետեւում է, որ ավտոտրանսպորտային միջոց՟ների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքում խոսք չի կարող գնալ հիշատակված սկզբունքների արդյունավետ իրացման մասին:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել ավտոտրանսպորտային միջոց՟ների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի ուժով, պարտադիր պետական ապահովագրություն դիտարկելու մասին հարցը:
2. Առաջարկում ենք նաեւ քննարկել Նախագծերի փաթեթի ամբողջ տեքստում «ԱՊՊԱ» եւ «ԱՊՊԱ պայմանագիր» հապավումները համապատասխանաբար «ավտո՟մեքենաների ապահովագրություն» եւ «ավտոմեքենաների ապահովագրության պայմա՟նագիր» բառերով փոխարինելու մասին հարցը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
23 մարտի 2010թ.
N 29
Կատարող`Իրավախորհրդատվական բաժին
Ա.Սարգսյան, հեռ. 588-425