ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-62

«4» մայիսի 2011թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Հայաստանի Հարապետության քաղաքացու անձնագրի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-673-22.07.2009, 18.04.2011-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Հայաստանի Հարապետության քաղաքացու անձնագրի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ.

1.1. Նախագծի «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով, ինչպես նաեւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է. «Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: Դրույթն անհրաժեշտ է հանել, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, ըստ որի. « Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը»:

2.Նախագիծը համապատասխան+ում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Նախագծի ամբողջ տեքստում (տարբեր հոլովաձեւերով) օգտագործվում է «նույնականացման քարտի փոխանակում» հասկացությունը, որի համատեքստում, կարծում ենք, ավելի ճիշտ կլինի «փոխանակում» բառի փոխարեն օգտագործել «փոխարինում» բառը, քանի որ իմաստային առումով «փոխանակում» բառը ենթադրում է նաեւ որեւէ իրի (տվյալ դեպքում` փաստաթղթի) փոխարինում որեւէ այլ իրով, իսկ «փոխարինում» բառն իր անմիջական իմաստով ենթադրում է նույն իրի (փաստաթղթի) փոխարինում նույն իրի մեկ այլ տարբերակով: Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «նույնականացման քարտի փոխանակում» հասկացությունը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «նույնականացման քարտի փոխարինում» հասկացությամբ եւ դրա հոլովաձեւերով:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3.3. Նախագծի 2-րդ հոդվածի «տվյալների էլեկտրոնային պահոց» հասկացության, ինչպես նաեւ 4-րդ հոդվածի 4-րդ մասի «կրիպտոգրաֆիկ բանալի» բառերի հասկացությունն անհրաժեշտ է սահմանել սույն օրենքով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդված):

3.4. Նախագծի 4-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 5-րդ եւ 10-րդ կետերի, 6-րդ մասի 6-րդ կետի, 7-րդ մասի 4-րդ կետի «կամ ներկայացուցչի» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ տվյալ դեպքում ներկայացուցիչն իրավունք չունի առանց քաղաքացու համաձայնության ինքնուրույն որոշում կայացնել:

բ) 3-րդ մասի «պարունակում է» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նաեւ» բառը, քանի որ այդ մասով սահմանվող տվյալները նախատեսվում է ի լրումն 2-րդ մասով սահմանված տվյալների, առաջարկում ենք «ինչպես նաեւ» բառերը հանել,

գ) 5-րդ մասը սահմանում է, որ «Նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը քարտի  անվավերության հիմք է, եթե դա պայմանավորված չէ քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով », սակայն անհայտ է մնում, թե անձի ինքնությունը ստուգողը (օրինակ` էլեկտրոնային եղանակով նույնականացման դեպքում) ինչպես պետք է համոզվի, որ ստորագրության բացակայությունը պայմանավորված է տվյալ անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Որպես տարբերակ առաջարկում ենք սույն օրենքով սահմանել, որ ֆիզիոլոգիական առանձնահատկության վերաբերյալ հատուկ նշում կատարվի նույնականացման քարտում,

3.5. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «5)»-րդ կետը հանելու հարցը, քանի որ միայն քաղաքացու ցանկությունը, կարծում ենք, բավարար հիմք չէ վավեր նույնականացման քարտը փոխարինելու համար: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ հանել տվյալ կետը, կամ սահմանել, որ նույնականացման քարտը քաղաքացու ցանկությամբ փոխարինվելու դեպքում գանձվում է որոշակի վճար (ի տարբերություն նույնականացման քարտի փոխարինման կամ առաջին անգամ ստացման դեպքերի), ինչը որոշակիորեն կկանխարգելի վավեր քարտերի անտեղի կամ անիմաստ փոխարինման դեպքերը:

4.«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1. Առաջարկում ենք քննարկել սույն Նախագծով սահմանվող «Հանրային ծառայությունների համարանիշ» հասկացության անվանման փոփոխման հարցը, այն իմաստով, որ արդեն ընդունված եւ գործող «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված «հանրային ծառայություններ» հասկացությունն ունի այլ իմաստ, քան սույն Նախագծով նախատեսվողը, ուստի «հանրային ծառայությունների համարանիշ» հասկացության օգտագործումը հնարավոր է որոշակի տարընթերցումներ առաջացնի դրա կիրարկման ընթացքում: Այս կապակցությամբ, հասկացության անվանումը չփոփոխելու դեպքում, առաջարկում ենք տվյալ Նախագծի 2-րդ հոդվածում հստակ սահմանել թե ի՞նչ է հասկացվում սույն օրենքի իմաստով «հանրային ծառայություն» հասկացությունը:

4.2. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ. «Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել»: Սակայն, հաշվի առնելով, որ այս համարանիշի ձեւավորման բանաձեւը տրվում է շատ հստակ ու բացառությունների կատարման հնարավորություն չի պարունակում (բացառությամբ վերջին` ճշգրտող նիշի), գործնականում հնարավոր է տեղի ունենա «6» թվի հաջորդաբար երեք անգամ կրկնվելու դեպք` կապված անձի անփոփոխելի տվյալների հետ, իսկ Նախագիծը չի կարգավորում, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է ձեւավորվի տվյալ դեպքի հետ կապված համարանիշը:

5.«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

5.1. Նախագծի ամբողջ տեքստում, այնպես ինչպես «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագծում` նույնականացման քարտերի հետ կապված, տարբեր հոլովաձեւերով օգտագործվում է «անձնագրի փոխանակում» հասկացությունը, որի համատեքստում, կարծում ենք, ավելի ճիշտ կլինի «փոխանակում» բառի փոխարեն օգտագործել «փոխարինում» բառը, քանի որ իմաստային առումով «փոխանակում» բառը ենթադրում է նաեւ որեւէ իրի (տվյալ դեպքում` փաստաթղթի) փոխարինում որեւէ այլ իրով, իսկ «փոխարինում» բառն իր անմիջական իմաստով ենթադրում է նույն իրի (փաստաթղթի) փոխարինում նույն իրի մեկ այլ տարբերակով: Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «անձնագրի փոխանակում» հասկացությունը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «անձնագրի փոխարինում» հասկացությամբ եւ դրա հոլովաձեւերով:

5.2. Նախագծի 5-րդ հոդվածում առկա են գրեթե այն նույն թերություններն ու բացթողումները, որոնք տեղ էին գտել նաեւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագծում, ուստի այս կապակցությամբ առաջարկում ենք`

ա) 2-րդ մասի 5-րդ եւ 10-րդ կետերի, 9-րդ մասի 6-րդ կետի, 10-րդ մասի 5-րդ կետի «կամ ներկայացուցչի» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ տվյալ դեպքերում ներկայացուցիչն իրավունք չունի առանց քաղաքացու համաձայնության ինքնուրույն որոշում կայացնել:

բ) 3-րդ մասի «պարունակում է» բառից հետո լրացնել «նաեւ» բառը, քանի որ այդ մասով սահմանվող տվյալները նախատեսվում է ի լրումն 2-րդ մասով սահմանված տվյալների,եւ հանել «ինչպես նաեւ» բառերը,

գ) 7-րդ մասում գործածվում է «վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ» բառերը: Նշենք, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-1065-11.01.2011-ԱՀ-010/1), որի 2-րդ հոդվածով տրվում է «վերադարձի վկայականի» հասկացությունը` որպես ճամփորդական փաստաթուղթ:

5.3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 6-րդ հոդվածի «6)»-րդ կետը հանելու հարցը, քանի որ միայն քաղաքացու ցանկությունը, կարծում ենք, բավարար հիմք չէ վավեր անձնագիրը փոխարինելու համար: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ հանել տվյալ կետը, կամ սահմանել, որ անձնագիրը քաղաքացու ցանկությամբ փոխարինվելու դեպքում գանձվում է որոշակի վճար (ի տարբերություն անձնագրի փոխարինման կամ առաջին անգամ ստացման դեպքերի), ինչը որոշակիորեն կկանխարգելի վավեր անձնագրերի անտեղի կամ անիմաստ փոխարինման դեպքերը:

6.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                          Մ.ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-62

«4» մայիսի 2011թ.

Եզրակացություն

«Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-673-22.07.2009, 18.047.2011-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

«Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                                  Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա..Քոչարյան, հեռ. 513-248