Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-688-09.09.2009-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի եւ Լարիսա Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա. Մխիթարյան
Ս. Համբարձումյան