ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-692-10.09.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.
1. Նախագծով առաջարկվում է հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինները հարկել 10 տոկոս դրույքաչափով` անկախ ոչ ռեզիդենտների ռեզիդենտության երկրներում շահաբաժինների հարկման կամ չհարկման հանգամանքից:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` «Oտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության փոփոխության դեպքում ներդրման պահից uկuած 5 տարվա ընթացքում, oտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող oրենuդրությունը:»:
Կարծում ենք, որ հիշյալ դրույթը կարող է հնարավորություն տալ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին պահպանել հայաստանյան աղբյուրներից ստացվածշահաբաժինների մասով շահութահարկ չվճարելու արտոնությունը` անկախ սույն օրինագծով առաջարկվող փոփոխությունից:
2. Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, ինչպես նաեւ Նախագծով ներկայացվող փոփոխությունը հստակեցնելու նպատակով առաջարկում ենք քննարկել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու մասին հարցը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Գ. Կիրակոսյան