Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին » եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-708-18.09.2009-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին » եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

5. Նախագծերի փաթեթի վերաբերյալներակայացնում ենք հետեւյալ նկատառումները.

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ նոր պարբերությամբ` «Սույն ենթակետով նախատեսված բացատրական աշխատանքներն իրականացվում եննաեւ պարզաբանումների տրամադրման միջոցով »:

Մինչդեռ, հիշյալ հոդվածի շրջանակում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածում տրված են «պաշտոնական պարզաբանումներ» եւ «ոչ պաշտոնական պարզաբանումներ» հասկացությունները եւ այդ հասկացությունների բովանդակային առումով իրացման սահմաններն ու ընթացակարգը:

Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ Նախագծով առաջարկվող դրույթը` ոչ միայն հստակեցման կարիք ունի, այլեւ պետք է համապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հիշատակված հոդվածի պահանջներին:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը` «ե) դիմել հարկային մարմնին պարզաբանում ստանալու համար» առաջարկում ենք քննարկել սույն եզրակացությամբ` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների շրջանակում:

Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Ա. Մխիթարյան

Ս. Համբարձումյան