ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-730-02.10.2009-ՖՎ,ՏՀ,ՍՀ,ՊԻ,ԳԲ,ԳԿ,ԱՄ,ՊԱ,ԱՀ,ՏՏ,ՄԻ,ԵԻ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

4. Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

5.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Միաժամանակ հիշյալ Նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին օրենսդրության վերլուծության վարչության Հարկային եւ բյուջետային հարցերի եւ Ֆինանսատնտեսական հարցերի բաժինների կողմից ներկայացվել է եզրակացություն (կից ներկայացվում է):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

30 հոկտեմբերի 2009թ.

N 18

Կատարողներ` Գ. Կիրակոսյան, հեռ. 588-603

Ա. Գալստյան, հեռ. 588-235

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ Աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության հարկային եւ բուջետային հարցերի եւ ֆինանսատնտեսական հարցերի բաժիններում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ ձեւավորվել են մի շարք նկատառումներ:

Առաջիկա տարվա հարկաբյուջետային ցուցանիշները, նախորդ տարիների համեմատությամբ, էականորեն վատթարացել են, պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ: Մասնավորապես, եթե 2006-2008թթ միջինում գրանցվել է 11.2 տոկոս ՀՆԱ իրական աճ, ապա 2008 թվականին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են` կազմելով 6.8 տոկոս, իսկ 2009 թվականին տնտեսական անկումը, ըստ կառավարության կանխատեսումների, կկազմի 15.6 տոկոս:

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 676.7 մլրդ դրամի չափով կամ 2009 թվականի համար հաստատված 858.6 մլրդ դրամ եւ 2008 թվականին փաստացի ստացված 722.8 մլրդ դրամ մուտքերի համեմատությամբ համապատասխանաբար 21.2 տոկոսով եւ 6.4 տոկոսով պակաս, իսկ 2009 թվականի սպասողական 660.8 մլրդ դրամ համադրելի գումարի համեմատությամբ 2.4 տոկոսով ավելի: Բյուջետային մուտքերի նվազումը հիմնականում պայմանավորված է տնտեսության ծավալների կրճատման հետեւանքով հարկերի եւ պետական տուրքերի գծով ծրագրված գումարների նվազմամբ: Ակնկալվում է, որ 2010 թվականին պետական բյուջեի մուտքեր/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.0 տոկոս` 2009 թվականի սպասողական 21.2 տոկոսի եւ 2008 թվականի փաստացի 19.8 տոկոսի դիմաց: 2010 թվականի բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը՝ 78.8 տոկոս, պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 15.6 տոկոս, պաշտոնական դրամաշնորհները՝ 2.2 տոկոս, իսկ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի 3.4 տոկոսը:

Համաձայն պետական բյուջեի նախագծի, հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2010 թվականի համար ծրագրվել են 533.0 մլրդ դրամի չափով կամ ընթացիկ տարվա համար հաստատված եւ 2008 թվականի փաստացի մուտքերից համապատասխանաբար 168.5 մլրդ եւ 60.1 մլրդ դրամով պակաս: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ 2010 թվականին ծրագրվող հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ծավալը ընթացիկ տարվա սպասողական ցուցանիշը գերազանցում է 14.2 մլրդ դրամի չափով:

2010 թվականի պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կանխատեսվող մուտքերը ծրագրվել են ՀՆԱ-ի 16.6 տոկոսիչափով` 2009 թվականի սպասողական 16.6 տոկոսի եւ 2008 թվականի փաստացի 16.3 տոկոսի դիմաց: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների կառուցվածքում շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել անուղղակի հարկերը: Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա պետք է նշել, որ դրանց ծավալը հարկային եկամուտների կազմում դեռեւս շարունակում է մնալ փոքր: Մասնավորապես, համաձայն 2010 թվականի պետական բյուջեի բացատրագրի, առաջիկա տարում հարկային եկամուտների գերակշիռ մասը կապահովվի ավելացված արժեքի հարկից ստացվելիք մուտքերի հաշվին, ինչը կկազմի մոտ 238.4 մլրդ դրամ: Փաստորեն, միայն ավելացված արժեքի հարկից ստացվող մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի (ներառյալ պետական տուրքը) 44.7 տոկոսը: Միեւնույն ժամանակ, շարունակում են դեռեւս ցածր մնալ շահութահարկից եւ եկամտահարկից ստացվող բյուջետային մուտքերը, որոնք առաջիկա տարվա համար նախատեսված են համապատասխանաբար 78.6 մլրդ (հարկային մուտքերի 14.7 տոկոսը) եւ 64.1 մլրդ դրամի (հարկային մուտքերի 12.0 տոկոսը)չափով: Կարծում ենք, պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուղղակի եւ անուղղակի հարկերի նման հարաբերակցությունը պետք է մտահոգիչ փաստ հանդիսանա կառավարության համար, առավել եւս երբ խնդիրը դիտարկում ենք հանրապետությունում ձեւավորված սոցիալական իրավիճակի համատեքստում:

2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 859.7 մլրդ դրամի չափով, որը 2009 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ նվազել է40.8 մլրդ, իսկ սպասողական կատարողականի համեմատ 5.4 մլրդդրամի չափով: Դրանով հանդերձ, ընդհանուր առմամբ, 2010 թվականի պետական բյուջեի նախագծով պահպանվել է դեռեւս նախորդ տարիներին ձեւավորված ծախսերի ուղղվածությունը: Մասնավորապես, սոցիալական բնագավառիծախսերի տեսակարար կշիռը 2010 թվականի պետական բյուջեի ծախսերում կկազմի 45.7 տոկոս, պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության համակարգերի ծախսերը 18.5 տոկոս, տնտեսության ճյուղերի ծախսերը` 15.9 տոկոս, պետական պարտքի սպասարկման ծախսերը 4.5 տոկոս, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը` 3.8 տոկոս (տես աղյուսակ 1):

Աղյուսակ 1

Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը 2006-20109 թվականներին (տոկոսներով)

2006թ.

2007թ.

2009 թ. հաստատված

2010թ.

Ընդամենը ծախսեր

100

100

100

100

Պաշտպանություն, անվտանգություն, հասարակական կարգի պահպանություն եւ դատական գործունեություն

24.8

23.3

22,5

18.5

Սոցիալ-մշակութային ոլորտ

36.9

34.9

49,2

45.7

Տնտեսության այլ ճյուղեր

18.3

21.8

13,5

15.9

Այլ

20.0

20.0

14.8

19.9

2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.69 տոկոսի չափով եւ կազմում է 183.0 մլրդ դրամ, որը գրեթե հավասարապես նախատեսվում է ֆինանսավորել ներքինեւ արտաքին աղբյուրների հաշվին: Մասնավորապես, դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներին բաժին է ընկնում 90.6 մլրդ դրամ կամ դեֆիցիտի ֆինանսավորման 49.5 տոկոսը, իսկ արտաքին աղբյուրներին` 92.4 մլրդ դրամ (50.5 տոկոս):

Հարկային եկամուտների կառուցվածքի բարելավումը շարունակում է հանդիսանալ կարեւոր խնդիր հարկային քաղաքականւթյան բարելավման առումով: Ուղղակի հարկերի (շահութահարկ եւ եկամտահարկ) տեսակարար կշիռը 2008 թվականին կազմել է 23.4 տոկոս` 2000 թվականի 22.1-ի համեմատությամբ, իսկ 2009 թվականին կանխատեսվում է, որ այն կկազմի 25.2 տոկոս: Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ) տեսակարար կշիռը 2008 թվականին կազմել է 60.9 տոկոս: Համաձայն 2010 թվականի կանխատեսումների տվյալ ցուցանիշը կկազմի 54.7 տոկոս, իսկ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը` 26.9 տոկոս (տես աղյուսակ 5):

Աղյուսակ 2.

Հարկային եկամուտների կառուցվածքը ՀՀ-ում (տոկոսով)

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2010

Հարկային եկամուտներ եւ պետական տուրք

100

100

100

100

100

100

100

100

100

100

Ավելացված արժեքի հարկ

43.7

47.1

47.8

47.4

44.1

45.6

43.2

49.1

53.2

44.6

Ակցիզային հարկ

17.1

18.4

17.8

17.2

15.2

12

10.4

8.2

7.7

10.1

Շահութահարկ

13.4

9.6

8.7

7.7

12.0

14.5

17.0

14.9

14.4

14.7

Եկամտահարկ

8.7

6.6

6.3

7.4

8.9

8.3

9.2

9.3

9.0

12.2

Հաստատագրված վճար

2.6

2.6

3.2

3.5

4.4

4.0

3.9

3.5

3.4

9.1

2008 թվականին փաստացի արձանագրված ցուցանիշի համեմատությամբ, համաձայն 2010 թվականի պետական բյուջեի նախագծի,գրեթե կրկնակի անգամ կաճի արտքին պարտքը` 1.577 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 3.549 մլն ԱՄՆ դոլարի: Ընդ որում, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2008 թվականի 16 տոկոսից 2010 թվականին կհասնի 46.3 տոկոսի: Կարծում ենք, արտաքին աղբյուրներից նման կախվածությունը կարող է որոշակիորեն վտանգել նախատեսված բյուջետային ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է այլընտրանքային սցենարների մշակում:

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                     Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                     Ա. ԳԱԼՍՏՅԱՆ