ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-726-28.09.2009-ՏՏ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արման Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի, Ռաֆիկ Գրիգորյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ներկայացված Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

22 հոկտեմբերի 2009 թվական

N 6

Կատարողներ` Գ. Կիրակոսյան հեռ. 588-603

Մ. Գեղամյան հեռ. 588-659

Ա. Քոչարյան հեռ. 588-585