ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Պ-731-02.10.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից Նախագիծը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջին:
4. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.
1. Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ եւ 28.6-րդ հոդվածներում, ընդ որում, փոփոխության ենթակա դրույթներն ուժի մեջ են մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, որ սույն oրենքով uահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետեւանքներ չեն առաջացնում եւ իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն:
Հետեւաբար, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ եւ 28.6-րդ հոդվածների համապատասխան դրույթները դեռեւս իրավաբանական ուժ չունեն եւ նախագծով առաջարկվող փոփոխությունները կարող են իրականացվել միայն դրանց ուժի մեջ մտնելուց հետո:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոփոխությունների թիվը մեկից ավելին է, ուստի առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
26 հոկտեմբերի 2009 թվական
N15
Կատարողներ` Գ. Կիրակոսյան հեռ. 588-603
Ա. Հարությունյան հեռ. 588-360
Ս. Համբարձումյան հեռ. 588-472