ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-740-19.10.2009-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ` Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Վահան Հովհաննիսյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները.
1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է մշակույթի բնագավառի ոչ առեւ՟տրային կազմակերպություններին «Ազգային» կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Նման առաջարկությունը, մեր կարծիքով, խիստ խնդրահարույց է հատկապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխանության տեսանկյունից:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածին եւ Հայաս՟տանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք մշակույթի բնագավառի ոչ առեւտրային կազմակերպություններին «Ազգային» եւ «Ակադեմիական» կարգավիճակներ սահմանելու կարգն ու պայմանները եւ դրանց սահմանման չափա՟նիշներն ուչափորոշիչները կանոնակարգել բացառապես օրենքով:
3. Օրենսդրական տեխնիկայի պահանջների պահպանման տեսանկյունից առաջարկում ենք` Նախագծի 1-ին, 2-րդ հոդվածներում ամրագրված դրույթները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջներին:
Միաժամանակ առաջարկում ենք «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 6-րդ հոդվածը լրացնել «Ազգային» կարգավիճակ եւ «Ակադեմիական» կար՟գավիճակ հասկացությունների սահմանումներով:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
13 հոկտեմբերի 2009թ.
N 23
Կատարողներ` Կ. Հարությունյան, հեռ. 588-459
Վ.. Մանուկյան, հեռ. 588-360
Ս. Համբարձումյան,հեռ. 588-472