Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ` Կ-057-31.07.2007, 21.10.2009-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախորդ տարբերակները ՀՀ Ազգային ժողով են ներկայացվել դեռեւս 2007 թվականի փետրվարի 15-ին եւ 2007 թվականի հուլիսի 31-ին, որոնց վերաբերյալ Վարչությունը տվել է համապատասխան եզրակացություն: Եզրակացությունում տեղ գտած դիտողություններն ու առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Անհրաժեշտ է նշել, որ Նախագծում ամրագրված դրույթները մասնավորապես համա՟հունչ են ՄԱԿ-ի 1966 թվականի «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» Միջազգային Դաշնագրի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին, համաձայն որոնց` «1. Արտա՟կարգ դրության ժամանակ, որի դեպքում վտանգված է ժողովրդի կյանքը, եւ որը հայտարարված է պաշտոնապես, սույն Դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն Դաշնագրով ստանձնած իրենց պարտավորությունների` միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակի լրջությունը, պայմանով, որ այդ միջոցներն անհա՟մատեղելի չենմիջազգային իրավունքի համաձայն իրենց մյուս պարտավորություններիհետ եւ չեն հանդիսանում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիմքով: 2. Այս դրույթը չի կարող հիմք ընդունվել 6, 7, 8 (1-ին եւ 2-րդ կետեր), 11, 15, 16 եւ 18-րդ հոդվածներից որեւէ շեղում կատարելու համար:»:
Միաժամանակ, հարկ է նշել, որ հիշատակված դաշնագրում վերը թվարկված հոդվածները վերաբերվում են կյանքի անօտարելի իրավունքին (Դաշնագրի 6-րդ հոդված), խոշտանգումների ու դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելուն (Դաշնագրի 7-րդ հոդված), անկախ գտնվելու վայրից անձի իրավասուբյեկտությանճանաչման իրավունքին(Դաշնագրի 16-րդ հոդված), ինչպես նաեւ մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքին (Դաշնագրի 18-րդ հոդված),եւ այլն:
Օրենքի նախագիծը բխում է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի փոփոխված 11-րդ Արձանագրության, մասնավորապես` 4.*1-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Արտակարգ իրավիճակում պարտավորություններից շեղում» վերնագրով 15.* 1-րդ հոդվածի դրույթների պահանջներից:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատաս՟խանության տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալը .
1. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ պարտադիր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմ՟նարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` Հայաստանի Հանրա՟պետության միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները եւ քարտուղա՟րությունները»:
Այս նույն դրույթը սահմանված է եղել նաեւ Նախագծի նախորդ տարբերակում (5-րդ հոդվածի 3-րդ մաս), որը չի վերաբերում արտակարգ դրություն հայտարարելու կարգին, այլ վերաբերում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին: Առաջարկվում է Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հանել այդ հոդվածից, այն ձեւակերպել որպես առանձին հոդված` մանրամասն նշելով առնվազն այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է իրականացվի տեղեկացումը, հստակ նշել պարտադիր տեղեկացման ենթակա սուբյեկտներին ու ՀՀ պետական կառավարման իրավասու այն մարմինը, որի վրա դրվում այդ պարտականության իրականացումը:
2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի.
1) «իրավունքների» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ» բառը,
2) «ծավալը» բառն առաջարկում ենք փոխարինել «ցանկը» կամ մեկ այլ համարժեք բառով:
3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում` արտակարգ դրության ռեժիմը խստացնող, իրավունքներ կամ ազատություններ սահմանափակող կամ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների վիճակը այլ կերպ վատթարացնող փոփոխությունները եւ լրացումները կատարվում են՝ սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով»: Առաջարկում ենք հստակեցնել դրույթը, մասնավորապես` թե ինչ «փոփոխություններ եւ լրացումների» մասին է խոսքը եւ որտեղ պետք է դրանք կատարվեն:
4. Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է` «Արտակարգ դրության գործողության ժամկետը»: Մինչդեռ, հոդվածը որեւէ հստակ ժամկետ չի սահմանում եւ այն թողնում է ՀՀ Նախագահի հայեցողությանը: Առաջարկում ենք քննարկել արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները սահմանել սույն օրենքով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը, ըստ որի. «Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Uահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են oրենքով uահմանված կարգով ժամանակավորապեu uահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ` արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ uտանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում» եւ 83.5-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի. «Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը»:
Անհրաժեշտ է նշել, որ Նախագծի նախորդ տարբերակում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանում էր առավելագույնը 30 օրյա, իսկ Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում` առավելագույնը 60 օրյա ժամկետ (7-րդ հոդված, 1-ին մաս):
Բացի այդ, նույն հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից բխում է, որ խոսքը գնում է կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրության մասին: Բայց քանի որ այլ երկրի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը բացառվում է, ուստի առաջարկում ենք «տարածքում» բառը փոխարինել «ամբողջ տարածքում կամ նրա որոշ տարածքներում» բառերով:
5. Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է. «Արտակարգ դրության դադարումը»: Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Արտակարգ դրությունը կամ դրա որեւէ միջոցառումը դադարեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում»: Առաջարկում ենք հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արտակարգ դրություն դադարումը եւ չեղյալ հայտարարելը» կամ «չեղյալ հայտարարելը» ներկայացնել առանձին հոդվածի տեսքով, առավել եւս, որ այն սահմանադրական դրույթ է (ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերություն` «Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Uահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեuված միջոցառումների իրականացումը»): Միաժամանակ անհրաժեշտություն կառաջանա հիշյալ առաջարկից բխող փոփոխություն կատարել Նախագծի 14-րդ հոդվածում:
Առաջարկում ենք նաեւ քննարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրության` ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարելը սույն օրենքով սահմանելու հարցը, ինչպես սահմանված է եղել Նախագծի նախորդ տարբերակում (8-րդ հոդված):
6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 4-րդ կետի «ՀՀ կառավարության կողմից սահմանում» բառերն առաջարկում ենք շարադրել «սահմանում ՀՀ կառավարության կողմից» խմբագրմամբ,
2) 5-րդ կետի «ժողովներ, հավաքներ, ցույցեր, երթեր» բառերն առաջարկում ենք շարադրել «ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր» խմբագրմամբ` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին համահունչ լինելու նպատակով,
3) 11-րդ կետով սահմանվում է. «տպագիր մամուլի ուսումնասիրություն, մասնավորապես` զանգվածային անկարգություն հրահրելու կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ փոխելուն ուղղված կոչերի հրատարակության արգելման շրջանակում»: Դրույթն առաջարկում ենք վերախմբագրել` առավել ընկալելի դարձնելու առումով,
4) 12-րդ կետով նախատեսվում է պարետային ժամի սահմանում, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նման հասկացություն սահմանված չէ: Պարետային ժամի նույնաբովանդակ սահմանում է պարունակում նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ժա) ենթակետը` սակայն առանց սահմանման: Այս առումով առաջարկում ենք հստակ սահմանել «պարետային ժամ» հասկացությունը,
5) 12-րդ եւ 15-րդ կետերն վերախմբագրման կարիք ունեն: Առաջարկում ենք օրենքով հստակ սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչությունը իր մոտ պարտադիր պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, որպեսզի հնարավոր լինի իրագործել վերոնշյալ կետերով սահմանված միջոցառումները:
7. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը»: Առաջարկում ենք նախադասության վերջում դնել ստորակետ եւ շարունակել հետեւյալ բառերով. «եթե դրանք հակասում են տվյալ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված պահանջներին»:
8. Նախագծի 7-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ դրություն հայտարարված տարածքում ընտրություններ եւ հանրաքվեներ չեն անցկացվում ՝ մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երակարաձգվում են մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով»:
Ընդհանուր առմամբ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 7-րդ հոդվածի ամբողջությամբ վերախմբագրման հարցը:
9. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրություն հայտարարված տարածքի պարետատուն, որը ղեկավարում է պարետը: Առաջարկում ենք սույն օրենքով առավել մանրամասն սահմանել պարետի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
10. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է. «զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում»: Առաջարկում ենք այս դրույթը հանել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմ) եւ 224-րդ (Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը եւ դրանց մասնակցելը) հոդվածներով արդեն իսկ արգելված են նման խմբավորումների ստեղծումը եւ դրանց գործունեությանը մասնակցելը:
11. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասը «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքին համահունչ լինելու նպատակով առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն եւ մարտական տեխնիկա գործադրում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի գործադրման հիմքերին, պայմաններին եւ սահմաններին համապատասխան»:
12. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցները եւ ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից»: Անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկում ենք այս դրույթը հանել հոդվածից, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերը: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը»:
13. Նախագծի 12-րդ հոդվածը «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքին համահունչ լինելու նպատակով առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի գործադրմանհիմքերը, պայմանները եւ սահմաններիը ենթական չեն փոփոխման արտակարգ դրության ժամանակ»:
14. Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն` պարետային ժամի կանոնները խախտած անձինք համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ ենթակա ենձերբակալման, իսկ նրանք եւ նրանց մոտեղածառարկաններն ու տրանսպորտայինմիջոցները կարողենենթարկվել զննության: Մինչդեռ, կարգավորված չէօրենսդրությամբ սահմանված կարգով զննության ընթացքում ձերբակալված անձանց պահելու վայրերի եւ իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրեր հայտնաբերելիս դրանց վերցնելու հարցը: Առնվազն անհրաժեշտ է հղում կատարել համապատասխան օրենքին:
Նույն հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ «Ձերբակալման մասին որոշումը ֆիզիկական անձի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով», որը արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական անձի հիմնական իրավունքներից միայն մեկ իրավունքն է: Մինչդեռ, արտակարգ դրության ժամանակ,նույնիսկ ժամանակավորապես, չեն կարող սահմանափակվել պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը եւ այլն: Հոդվածում անհրաժեշտ է ամրագրել, որ ձերբակալումն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Այս առումով առաջարկում ենք քննարկել եւ վերախմբագրել նախատեսվող դրույթը:
15. Նախագծի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքներով» բառով,
2) 2-րդ մասը «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքին համահունչ լինելու նպատակով առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ մարտական տեխնիկայի անիրավաչափ գործադրումը, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների գերազանցումը հանգեցնում է պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
16. Բացի վերոնշյալից առաջարկում ենք ներառել նոր հոդված, որով կսահմանվեն Նախագծում գործածված ոչ հանրածանոթ հասկացությունները («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդված):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
17 նոյեմբերի 2009թ.
N 25
Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,
Մ. Հակոբյան, Ա. Մխիթարյան, հեռ. 588-659
Իրավախորհրդատվական բաժին,
Ա. Դանիելյան, Ա. Քոչարյան, հեռ. 855-585