Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արա Նռանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նա եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանու թյան տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Ներկայացված Նախագծի վերաբերյալ ըստ էության առարկություն չկա, սակայն, պատվովճարների եւ գիտական կոչման հավելավճարների հարկման ենթակա եկամուտ չհամարվելու տրամաբանության համատեքստում առաջարկում ենք քննարկել նույն մասում ամրագրված` ժամանակավոր անաշխատունակության եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ ը հարկելու մասին հարցը :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 նոյեմբերի 2009թ.

N 27

Կատարող` Կ. Հարությունյան , հեռ. 588-459