Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-748-30.10.2009-ՏՏ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանի, Գագիկ Մելիքյանի, Արտակ Դավթյանի, Կարեն Ավագյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Ռաֆիկ Գրիգորյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Որոշում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության այն հիմնարկների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների (այսուհետ` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններ) ցանկը, որոնք հանձնվում են վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.»:

2. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանեցնել «Իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ «ՀՀվարչական դատավարության օրենսգրքի» 114-րդ հոդվածին:

3. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 75-րդ հոդվածի 4-րդ մասում, համաձայն որի` «Պահուuտային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն ավագանու որոշմամբ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի»: Տվյալ առաջարկությունը հակասում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի` «Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ»:

4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 13-րդ հոդվածը` «Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար:» բառերը հանել, հիմք ընդունելով Օրենքի 52-րդ հոդ՟վա՟ծի 1-ին մասի 11-րդ կետը, համաձայն որի` քաղաքապետը «վերահuկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ եւ պատաuխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.»:

5. Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծի1-ին հոդվածի 2-րդ կետը, 10-րդեւ 11- րդ հոդվածները, մեր կարծիքով, հակասում են «Պե՟տա՟կան ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քի 9-րդ հոդվածի 5-րդ մասին, որով սահմանվում է, որ համայնքային կազմակերպության ստեղծ՟՟ման մասին որոշումը եւ կազմակերպության կանոնադրությունը հաստատում է համայն՟քի ավագանին: Մինչդեռ, Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը փոխանցել Երեւանի քաղաքապետին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

25 նոյեմբերի 2009թ.

N30

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,

Ա. Մխիթարյան, Ք. Գեովշանյան, հեռ. 588-636