Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-754-02.11.2009-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա՟ձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարները, փոխարինելով դրանք տարեկան վճարման ենթակա պետական տուրքով:

Մեր կարծիքով, ներկայացված առաջարկությունները խիստ խնդրահարույց են հետեւյալ հիմնավորմամբ. գործող օրենսդրությամբ` հաստատագրված վճարը հարկային համակարգի տարր է եւ առանձին հարկատեսակներին փոխարինող պարտադիր վճարի տեսակ («Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված), իսկ պետական տուրքը` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` oրենքով uահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից բյուջեներ մուծվող oրենքով uահմանված պարտադիր վճար է («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված):

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ներկայացվող առաջարկությունների ընդունման դեպքում, մեր կարծիքով, կխախտվեն` ինչպեսհարկման համընդհանուր սկզբունքները, այնպես էլ կաղավաղվեն հարկային օրենսդրության եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նպատակներն ու խնդիրները, «հարկ» եւ «տուրք» հասկացությունների իրավական բովանդակությունն ու տնտեսական նշանակությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

25 նոյեմբերի 2009թ.

N 33

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին,

Ա. Մխիթարյան, հեռ. 588-659