Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-756-04.11.2009-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:

Մինչդեռ, հիշյալ ծրագրի հաստատումից հետո Ազգային ժողովի կողմից հաստատվել է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, ինչը նշանակում է, որ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի ժամկետը պետք է համարել ավարտված, իսկ չմասնավորեցված օբյեկտները փոխանցել հաջորդ ծրագիր: Հակառակ դեպքում օրենսդրական քաղաքականության տրամաբանության ապահովման տեսանկյունից իմաստազրկվում է հենց օրենքը, քանի որ 2009 կամ 2010 թվականներին ընդունվելիք խնդրո առարկա այս օրենքով առաջարկվում է փոփոխություն կատարել2001-2003 թվականների ծրագրում:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1դեկտեմբերի 2009թ. N 38

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Կ.Հարությունյան, հեռ. 588-459