Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-758-09.11.2009-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արա Նռանյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխա-նության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենսդրական տեխնիկայի կանոններին, ինչպես նաեւ«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալը.

1. Նախագիծը վերնագրված է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագիծ», մինչդեռ Նախագծով նախատեսվում է միայն մեկ լրացում: Առաջարկում ենք Նախագծի վերնագրի «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման առաջին պարբերությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համահունչ լինելու նպատակով առաջարկում ենք «մշակութային ծառայություններ իրականացնող կազմակերպությունները կամ անհատձեռնարկատերերը» բառերը փոխարինել «գովազդատուներ» բառերով:

Առաջարկում ենք նաեւ առավել հստակեցնել գովազդների տեսակների ցանկը, ինչպես նաեւ հոդվածում ներառել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող գովազդները: Քանի որ, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի` « Հեռուuտառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան»: Մինչդեռ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքով հեռուuտառադիոընկերու-թյունների կողմից գովազդի հեռարձակման վերաբերյալ` նախատեսվող լրացմանը համապատասխան, պահանջներ սահմանված չեն:

3. Նախագծով ներկայացված լրացումը պարտականություն է սահմանում գովազդա-տուների համար: «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է. «Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավաuու է, համաձայն Հայաuտանի Հանրապետության գործող oրենuդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային oրենuդրության խախտման մաuին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուuափելու կամ ժամանակին չկատարելու համար: Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները uույն հոդվածի առաջին կետով նախատեuված խախտումների համար կրում են վարչական պատաuխանատվություն: Այդ դեպքում Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը տուգանք է սահմանում «դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների» (47.4-րդ հոդված), «տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման» (124.2-րդ հոդված), «ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության» (137.4-րդ հոդված), «ա ռանց համապատաuխան թույլտվության եւ իրավաuու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա … գովազդի տեղադրման» (140-րդ հոդվածի 2-րդ մաս), «ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնoրինողների թույլտվության եւ Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության համաձայնության … գովազդային վահանակների տեղադրման … » (150.6-րդ հոդված), «ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպեu նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց պատկանող եւ Հայաuտանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման oգտագործման, եթե այդպիuի oգտագործման համար առկա չէ դրանց uեփականատիրոջ կողմից oրենքով uահմանված կարգով տրված թույլտվությունը» (158-րդ հոդված), «Հայաuտանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ uեփականության ձեւից) գործավարությունը ոչ հայերեն վարելու, ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոuտային ծրարները եւ գովազդները ոչ հայերեն ձեւավորելու» (189.3-րդ հոդվածի 1-ին մաս) պահանջների խախտման համար:

ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում «գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ uպառողներին կանխամտածված մոլորեցնելու» (198-րդ հոդվածի 1-ին մաս), «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում` տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեuաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապoրինի տարածելու, գովազդելու, իրացնելու, ինչպեu նաեւ այդ նպատակով պատրաuտելու» (263-րդ հոդվածի 1-ին մաս) համար:

Չնայած այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված է տեղեկանք այն մասին, որ սույն օրենքի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, այնուամենայնիվ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վերոնշյալ օրենքներում սահմանել պատասխանատվություն այն պարտականությունների չկատարման համար, որոնք կնախատեսվեն Նախագծով եւ որոնք սահմանված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 14-րդ մասով: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել եւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ին նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-340-01.10.2008-ԳԿ-010/0), որի 9-րդ հոդվածով եւս նախատեսվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 14-րդ մասով, սակայն այլ բովանդակությամբ:

Այս առումով առաջարկում ենք քննարկել նախատեսվող լրացումը` հաշվի առնելով Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված հիշյալ օրենքի նախագծի դրույթները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1դեկտեմբերի 2009թ.

N 39

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,

Մ. Հակոբյան, հեռ. 588-659

Իրավախորհրդատվական բաժին,

Ա.Դանիելյան, հեռ. 588-616