ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-761-11.11.2009-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գալուստ Սահակյանի, Արա Նռանյանի, Սամվել Սարգսյանի եւ Կարեն Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
ա) Նախագծի 1-ին հոդվածում բացակայում է առաջին եւ երկրորդ պարբերությունների միջեւ տրամաբանական կապը` Նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման տեսանկյունից:
բ) Առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել Նախագծով ներկայացված առաջարկությունները` դրանցում ներառվող դրույթների տարաբնույթ ընկալումից խուսափելու նպատակով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
8 դեկտեմբերի 2009 թ.
N 46
Կատարող` Իրավական փորձաքննության բաժին
Ք. Գեովշանյան , հ ե ռ. 588- 636