Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե թը վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-767-17.11.2009-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Մխիթար Մնացականյանի, Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի եւ Կարո Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե թը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, այդ թվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին::

Օրենսդրական տեխնիկայի կաննոներին համապատասխանության տեսանկյունից հարկ է նշել հետեւյալը.

Հնարավոր տարամեկնաբանումից խուսափելու նպատակով հարկ ենք համարում նշել, որ նախկինում Վարչության կողմից անդրադարձ է կատարվել այն հարցին, թե որքանով է իրավաչափ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված դրույթները կրկին անգամ` այս անգամ օրենքով ուժը կորցրած ճանաչել կամ նոր խմբագրությամբ շարադրել:

Հարցի էությունը կայանում է նրանում, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ էր մտել այն կայացնելու պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Միաժամանակ, այդ որոշումը ենթակա չէ որեւէ այլ մարմնի կողմից հաստատման կամ վավերացման:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը նախատեսել 2007 թվականի ապրիլի 7-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՍԴՈ-758 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ՀՀ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-ն օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նախորդ խմբագրությամբ ամրագրված խնդրո առարկա բաժինը:

Նախագծի 1-ին հոդվածում «Կոնվենցիայի» բառը առաջարկում ենք փոխարինել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի» բառերով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջարկությունն առաջարկում ենք ներկայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածում նոր «1.1» մասով շարադրելու միջոցով: Միաժամանակ, առաջարկում ենք հանել նույն նախագծի 2-րդ հոդվածը եւ հստակեցնել փաթեթում ներկայացված նախագծերի վերնագրերը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14 դեկտեմբերի 2009թ.

N 51

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-636