ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-770-17.11.2009-ԱՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությաննախագիծը (այսուհետ` Հայտարարության նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Հայտարարության նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ եւ 104.1-րդ հոդվածների պահանջներին:
Հայտարարության նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին եւ 40-րդ հոդվածի 3-րդ մասին, եւ առաջարկում ենք այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:
Միաժամանակ, Հայտարարության նախագծի տեքստում գործածվող «Լեռնային Ղարաբաղ» եւ «Ադրբեջան» բառերն առաջարկում ենք փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եւ «Ադրբեջանի Հանրապետություն» բառերի համապատասխան հոլովաձեւերով:
Հայտարարության նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
3 դեկտեմբերի 2009 թ.
N 40
Կատարողներ` Իրավախորհրդատվական եւ իրավական փորձաքննության բաժիններ,
Ա.Դանիելյան, Մ. Հակոբյան, Ս. Համբարձումյան,հեռ. 588-472