Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտ ական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության «կարող է» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը կարող են» բառերով: Առաջարկում ենք քննարկել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոuտիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ներկայացրած պաշտոնական հիմնավորվածեզրակացության դատական կարգով բողոքարկման հարցը, առավել եւս, որ այդ եզրակացությունը պարտադիր չէ լիազոր մարմնի համար:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ այլ ժամեր» բառերը փոխարինել «, այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին), այլ ժամեր» բառերով: Նախատեսվող փոփոխության փոխարեն առաջարկում ենք «, այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին), այլ ժամեր» բառերն ավելացնել տվյալ նախադասության վերջում:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ միջոցառման» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ միջոցառման» բառերով:

Վերոնշյալ մասով սահմանված պայմաններն առաջարկում ենք իրարից անջատել «, կամ» կամ «կամ» շաղկապով: Հակառակ դեպքում ստացվում է, որ միջոցառման անցկացման եւ այլ օրերը, եւ այլ ժամերը, եւ միջոցառման ձեւին վերաբերող այլ պայմանները պետք է լիազոր մարմնի կողմից առաջարկվեն կազմակերպչին` վերանայելու համար: Մինչդեռ, հնարավոր է, որ վերանայման առարկա հանդիսանա վերոնշյալ պայմաններից միայն մեկը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մաս):

4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ մասով» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաեւ սույն հոդված 4-րդ մասի համաձայն միջոցառման անցկացման վայրի համընկնումով» բառերը: Անհարկի կրկնությունից խուսափելու համար այս դրույթն առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող փոփոխության համատեքստում:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «8. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 7-րդ մասերին համապատասխան միջոցառումը այլ վայրում անցկացնելու վերաբերյալ լիազոր մարմնի եւ կազմակերպիչների միջեւփախադարձ համաձայություն ձեռք բերելու դեպքում` իրազեկման մեջ նշված վայրից մինչեւ առաջարկված եւ համաձայնեցված վայր տեղաշարժվելու երթը համարվում է օրինական»: Այս դրույթը հակասում է նույն օրենքի 10-րդ հոդվածին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նախատեսվող լրացման անհրաժեշտությունը կամ վերոնշյալ 10-րդ հոդվածով նախատեսել համապատասխան բացառող պայման:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 դեկտեմբերի 2009թ.

N 60

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659