Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-784-04.12.2009-ՊԻ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30.2-րդ. 48-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
3 դեկտեմբերի 2009 թ.
N 41
Կատարող` Իրավական փորձաքննության բաժին,
Մ. Հակոբյան, հեռ. 588-659