Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-791-08.12.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարություն՟յանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննու՟թյան է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավա՟բա՟նական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը:
Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս՟խանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից.
1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(Եվրամիություն)» բառը հանել, իսկ «հա՟մակարգերի» բառը փոխարինել «համակարգի» բառով:
2. Նախագծի 2-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`
ա) «բ1» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» կետով.
«բ1. կաթի եւ կաթնամթերքի դեպքում տեղեկատվություն պարենային հումքի (կաթի) մշակ՟ման ենթարկված լինելու վերաբերյալ»:
բ) «գ» կետը լրացնել` «եւ դասիչները, իսկ դասիչների բացակայության դեպքում` նկա՟րագրությունը, որը բավարար կլինի նման այլ հավելումներից դրանք տարբերելու համար» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
12 հունվարի 2010 թN 2
Կատարող` Իրավական փորձաքննության բաժին
Վ.Մանուկյան, հեռ. 588-360