Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ -794-09.12.2009- ՊԻ -010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա՟ձեռնության կարգով ներկայացված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հա՟յաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հան՟րապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձա՟քննու՟թյան է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրու՟թյանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմա՟նագրե՟րին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախ, « Բնակչության պետական ռեգիստրի մասին » ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը սահմանում են, որ հ ամապատաuխան բնագավառների լիա ՟ զորված պետական մարմինները ռեգիuտր վարող մարմիններին պարտավոր են տրա ՟ մադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ ` ինչպես Հայաuտանի Հան ՟ րապետության քաղաքացիություն uտացած անձանց , այնպես էլ Հայաuտանի Հանրա ՟ պետության երկքաղաքացիների վերաբերյալ :

Միաժամանակ, նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներին համապատասխան` որպես ռեգիստրում մշակման ենթակա անհատական տվյալ նշված է բնակչի « մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեն »: Ն ույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ` «Անհատական տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնoրյա ժամկետում այդ մաuին պաշտոնապեu տե ՟ ղեկացնում են ռեգիuտր վարող մարմիններին : Ռ եգիuտրում անհատական տվյալների փո ՟ փոխության եւ լրացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավա ՟ րությունը: »:

Հարկ է նշել, որ «մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն» հասկացու՟թյունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 23-րդ կետով, որի համաձայն` « Մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Հայաuտանի Հանրապետության քա ՟ ղաքացին բնակվում է մշտապեu կամ առավելապեu »:

Հիշատակված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Նախագծով ներկայացված առաջարկն արդեն իսկ կարգավորված է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ:

Նախագիծը զերծ չէ ինչպես խմբագրական, այնպես էլ իրավական բնույթի թերու՟թյուններից: Մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածի տեքստում «անձնագրով փաս՟տա՟թղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում» բառակապակցությունը խմբա՟գրման կարիք ունի:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ ու դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

13հունվարի 2010թ.

N 3

Կատարող`Իրավական փորձաքննության բաժնի վարիչ

Կ.Հարությունյան, հեռ. 588-459