Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
» Հայաստանի Հանրապետության օրենքի
նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-797-18.11.2009-ՏՏ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.
1. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի(այսուհետ` օրենք) փոփոխվող7-րդ հոդվածի 2-րդ մասում «բնագավառում» բառը հանել:
2. Նախագծի 3-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գերեզմանի վկայականի տրամադրումը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություն, մինչդեռ, օրենքի10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` « Մատյան ում գրանցումից հետո գերեզմանատան տնoրին ությունը տալիu է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական , որը թաղման կամ աճյունաuափորի տեղը հաuտատ ող միակ փաuտաթուղթն է »: Առաջարկում ենք համապատասխանեցնել տվյալ դրույթները:
3. Առաջարկում ենք Նախագծում սահմանել թե, որ մարմիներին է վերապահված նոր գերեզմանատների կազմակերպման հետ կապված լիազորությունները (օրինակ` հատակագծերի (սխեմաների) հաստատումը):
Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն` նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելու վերաբերյալ առաջարկությունները տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են տարածքային կառավարման մարմիններին (օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ ), վերջիններս վերընշված առաջարկությունը ներկայացնում են պետական կառավարման լիազորված մարմնին (օրենքում լրացվող 7.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ ): Իսկ Նախագծի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման լիազորված մարմինն ընդամենը համակարգում է գոյություն ունեցող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերի (սխեմաների) մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման գործընթացները:
Հիշատակված առաջարկությունների համադրումից բխում է, որ դրանք համապատասխանեցման ու հստակեցման կարիք ունեն:
4. Նախագծի 3-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված գերեզմանատների տարածքների մոնիթորինգի հասկացությունը առաջարկում ենք սահմանել գործող օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ սահմանված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները:
5. Նախագծի 7-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածներում սահմանած «օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ սահմանել դրանց անվանումները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
13 հունվարի 2010թ.
N 4
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Ա.Մխիթարյան, հեռ. 588-636